Սիրուշոն այսօր իր երկրպագուներին կներկայացնի նոր տեսահոլովակ «Summer Love: Վույ աման» երգի հիման վրա: Մինչև այդ երգչուհին Ինստահգրամում տեսանյութ է հրապարակել և հայտնել, որ նոր երգի պրեմիերան ներկայացրել է Միջին Արևելքի խոշորագույն հեռուստաընկերութուններից մեկը՝ mbc1-ն:
«Երկու տարի առաջ թողարկվեց հայտնի «Վույ աման» երգը, որը սիրվեց նաև արաբ հանդիսատեսի կողմից: Սիրուշոն իր արվեստի միջոցով ողջ աշխարհին ցույց է տալիս հայկական մշակույթը: Այսօրվա կարևոր նորությունն այն է, որ Սիրուշոն թողարկել է «Summer Love: Վույ աման» նոր երգն ու տեսահոլովակը, և մենք հպարտ ենք լինել առաջինը ամբողջ աշխարհում՝ այն ներկայացնելու»,- ասվում է հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում: