SHAMSHYAN.com-ի տեղեկություններով արտակարգ դեպք Երևանում Ինչուիկ մանկապարտեզումից «դեմքի բազմաթիվ քերծված վերքերով երեխային տեղափոխել են հիվանդանոց»

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 20-ին «դեմքի բազմաթիվ քերծված վերքեր» ախտորոշմամբ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողները, ովքեր պարզել են, որ երեխան հիվանդանոց է տեղափոխվել ծնողի կողմից և նա վնասվածքները ստացել է նույն օրը՝ Երևան քաղաքի Չարենցի փողոցում գործող «Ինչուիկ» մանկապարտեզում:

Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխայի կյանքին և առողջությանը վտանգ չի սպառնում: Ոստիկանությունը պարզում է, թե ինչ հանգամանքերում է երեխան վնասվածքներ ստացել:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика