SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Ազգային անվտանության ծառայությունը բացահայտել է կեղծ գեներալների

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քր. օր-ի 178 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 5-րդ կետերի 34-312 հոդվածի 1-ին մասի, 38-34-312 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով անցյալ ամիս հարուցվել է քրեական գործ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Արման Ս-ի և Հրաչյա Գ-ի նկատմամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջիններս կասկածվում են խոշոր չափի խարդախություններ կատարելու մեջ։

Կան տեղեկություններ, որ նրանք այցելել են Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի տարբեր զորամասեր, որտեղ շփվել և ծանոթացել են զինվորների հետ ու ներկայացել են, որ իրենք մեծ շրջապատի տեր գեներալներ են և «զինվորների ծառայությունը բարենպաստ պայմաններով ապահովելու, մի գումարտակից մեկ ուրիշ գումարտակ տեղափոխելու, զիննվորական հոսպիտալում տեղավորելու, ինչպես նաև զինծառայությունից ազատելու հարցերը վերևների հետ լուծելու» նպատակով զինվորներից ու նրանց հարազատներից պահանջել և ստացել են տարբեր չափի գումարներ։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ 2018 թվականի սեպտեմբերից մինչև այս տարվա մայիսն ընկած ժամանակահատվածում «կեղծ գեներալները» զինվորների ծնողներից և միջնորդ հանդիսացող անձանցից մաս-մաս ստացել և հափշտակել են խոշոր չափի գումարներ։ Գումարների չափը եղել է 5000 դրամից մինչև 5000 ԱՄՆ դոլար։ Պարզվել է նաև, որ Արման Ս-ն այս տարվա մայիսին Ռուսաստանի Դաշնությունում բնակվող իր ծանոթից տեղեկանում է, որ նրա մտերիմը Ռուսաստանի Դաշնության իրավապահների հետ խնդիրներ ունի և խոստացել է, որ նրան քրեական պատասխանատվությունից կարող է ազատել ու դրա դիմաց Երևանում միջնորդից ստացել է խոշոր չափի ռուսական ռուբլի։

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика