Facebook-ը հայտարարությամբ է հանդես եկել:

Ամբողջ աշխարհում մարդիկ չեն կարողանում նկարներ ու տեսանյութեր վերբեռնել Facebook- ում: Որոշ ժամանակ լռելուց հետո Facebook-ը հայտարարությամբ է հանդես եկել:

ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի – Sputnik. Facebook-ը տեղյակ է, որ իր սոցցանցերում խափանումներ կան: Ընկերությունն այդ մասին գրել է Twitter-ի իր պաշտոնական էջում:

«Մենք տեղյակ ենք, որ որոշ մարդիկ խնդիրների են բախվում, երբ փորձում են մեր հավելվածների միջոցով նկար, տեսանյութ և այլ ֆայլեր վերբեռնել կամ ուղարկել որևէ մեկին։ Ի հայտ եկած խնդրի համար հայցում ենք ձեր ներողամտությունը և աշխատում ենք հնարավորին չափ արագ լուծել խնդիրը»,- նշված է հայտարարության մեջ:

Ի դեպ, Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ սոցցանցի հայաստանյան տիրույթի օգտատերերը ևս բողոքում են, բայց դեռ պարզ չէ, թե խնդիրներն ինչից են առաջացել։

Նշենք, որ արդեն մի քանի ժամ է՝ Հայաստանի, Ռուսաստանի և մի շարք այլ երկրների օգտատերերը բողոքում են Facebook-ի, WhatsApp-ի ու Instagram-ի աշխատանքից: Այս երեք սոցցանցերն էլ ընդգրկված են Facebook ընկերության կազմում, որը խափանումների ի հայտ գալուց հետո տևական ժամանակ որևէ մեկնաբանություն չէր տարածում:

armeniasputnik.am

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика