7 միջոց որոնք կօգնեն երկարացնել օծանելիքի բույրը

Եթե ձեր սիրելի օծանելիք բույրը կայուն չէ, ապա դա չի նշանակում, որ այն անորակ է: Պրզապես հնարավոր է որ դուք այն ճիշտ չեք օգտագործում: Այդ պատճառով ձեզ ենք ներկայացնում 7 միջոց, որոնք կօգնեն երկարացնել օծանելիքի բույրը:

1. Քսեք բույրը լոգանքից անմիջապես հետո.

Լավ կլինի, որպեսզի հետևեք այն կանոնին, որ լոգանքից հետո կարելի է մարմնի վրա ցողել մի քանի կաթիլ օծանելիք, քանի որ այն պահին, երբ մաշկը դեռ խոնավ է ու գոլորշահարված, այն ավելի լավ կներծծի հոտն ու կպահի այն ավելի երկար, իսկ տինից դուրս գալուց առաջ կարող եք ավելի հանգամանալից թարմացնել բույրը:

2. Խոնավեցրեք մաշկը.

Ամենակոպիտ սխալը համարվում է չոր մաշկի վրա բույրի տարածումը, որը միանշանակ չի կարող պահել օծանելիքի բույրը: Առահասարակ աշխատեք օգտվել օծանելիքի բույրով մարմինը խոնավեցնող նրբաքսուքից: Խոնավեցման արդյունքում օծանելիքի բույրը մաշկի վրա 2-ից 3 անգամ ավելի երկար է պահպանվում:

3. Օգտագործեք վազելին.

Վազելինը կարողանում է շատ լավ պահպանել օծանելիքի բույրը մաշկի վրա: Ամբողջ գաղտնիքը թաքնված է վերջինիս ճարպային բողադրության մեջ, որը թույլ չի տալիս օծանելիքին մաքրվել մաշկի վրայից: Կարելի է պարզապես մի փոքր վազելին քսել պարանոցի, ականջների հետևում ու նոր միայն օծանելիքով «պատվել»:

4. Մի տրորեք օծանելիքը.

Ամենատարածված սխալներից մեկը հանդիսանում է այն, որ շատ կանայք ու աղջիկներ օծանելիքը ցողելուց հետո սկսում են մարմնի այդ հատվածը տրորել(տարածել):

Սակայն իրականում այդ կերպ մենք նպաստում ենք նրան, որ բույրն ավելի արագ է մաքրվում մաշկի վրայից: Որպեսզի հնարավոր լինի ճիշտ տարածել օծանելիքը մաշկի վրա ու երկարացնել վերջինիս բույրի տևողությունը, անհրաժեշտ է այն մարմնի վրա ցողել 25-ից 30 սմ տարածությունից: Կատարեք մի քանի սեղմում ու թույլ տվեք բույրին ինքնուրույն ներծծվել:

5. Ընտրեք հատվածները(մարմնի).

Օծանելիքն առավել լավ պահպանվում է մարմնի այն հատվածներում, որտեղ նրա ջերմությունն առավել բարձր է, հիմնականում արյունատար անոթների դասավորվածության պատճառով: Բույրն առավել լավ պահպանվում է դաստակների, ականջների հետևի մասում, կոկորդի հիմնական հատվածում, քունքերի, արմունկների հակառակ կողմի անկյուններում ու ծնկների հետևի մասում:

6.Մի մոռացեք մազերի մասին.

Կա տարածված այնպիսի մի կարծիք, որ մազերի վրա չի կարելի ցողել օծանելիք, քանի որ նրանում առկա սպիրտը կարող է վնասել մազարմատները, սակայն իրականում այդ միջոցից առաջացած վնասն աննշան է:

Իրականում կարելի է մազերի վրա ցողել օծանելիք, իհարկե քիչ քանակությամբ, քանի որ նրանք հիանալի կարողանում են բահել բույրը:

7. Ընտրեք առավել կայուն կոմպոզիցիաններ.

Բույրի կայունությունը կախված է ոչ միայն վերջինիս ճիշտ ցողումից, այլ նաև նրա բաղադրիչներից, քանի որ որոշ բաղադրիչներ, անգամ ամենաթանկ օծանելիքների դեպքում շուտ մաքրվելու հատկություններ ունեն: Օրինակ ծաղկային, ծովային ու որոշ մրգային բույրեր: Առավել կայուն համարվում են մուշկե, փայտային ու շիպրային բույրերը:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика