7 արարքներ, որոնց պատճառով, տղամարդը կորցնում է հետաքրքրությունը կնոջ նկատմամբ

Հաճախ է պատահում, երբ սկսում ես հանդիպել տղամարդու հետ, սիրահարվում ես նրան, իսկ նա շուտով կորցնում է հետաքրքրությունը քո նկատմամբ։

Պատահում է այնպես, որ հոգնում ես սպասել մեկին, ով չի պատասխանում քո զանգերին ու հաղորդագրություններին, քանի որ նա հանկարծ որոշել է անհետ կորչել։

Դու կարող ես սկսել վախենալ հարաբերություններից՝ մտածելով, որ քեզ կրկին կլքեն։ Եվ հենց այդ մերժման վախը կարող է խանգարել քեզ։ Ահա թե ինչպես՝

1. Տղամարդը չի զգում, որ կարող է լինել քո կողքին։

Մեղրամսից հետո հարաբերությունների ռոմանտիկան ու ինտենսիվությունը փոքր-ինչ մարում են, և դա նորմալ է։ Տղամարդը թուլանում է ու սկսում է սովորել քեզ հետ համատեղ կյանքին՝ մնալով իրեն հավատարիմ։

Բայց եթե դու սկսում ես նրանից պահանջել անընդհատ ուշադրություն, նա կարող է հեռանալ։ Եթե նա զգում է, որ պարտավոր է արձագանքել քո յուրաքանչյուր պահանջմունքին, եթե նա չի կարողանում լինել այնպիսին, ինչպիսին որ կա, նա կորցնում է հետաքրքրությունը քո նկատմամբ։

2. Դու թվում ես կպչուն և հուսահատ։

Մարդիկ կպչուն են դառնում՝ վախենալով միայնակ մնալ։ Եթե տղամարդը զգում է, որ դու չափազանց համառ ես, որ նրան հնարավորություն չես տալիս քեզ ճանաչել ու նվաճել, դա նրան վանում է։

Դու պակաս հետաքրքիր ես դառնում, եթե կենտրոնացած ես այն բանի վրա, որ արժանանաս նրա ուշադրությանը։ Թույլ տուր նրան, որ նա ինքը որոշի, որ ուզում է նվաճել քեզ։

3. Դու գոհ չես քեզնից։

Տղամարդիկ իրենց բնույթով որսորդներ են։ Նրանց դուր է գալիս հետապնդման և որսի պրոցեսը, նրանք ցանկանում են ունենալ իրենց ցանկացած բանի ընտրությունը։

Դրա համար էլ նա պետք է տեսնի այն, ինչ իրեն դուր է գալիս ու բևեռում է իր ուշադրությունը։ Դրա համար դու ինքդ պետք է քեզնից գոհ լինես։

Եթե դու չափազանց անինքնավստահ ես, եթե քեզ պետք են տղամարդու հավաստիացումներն այն մասին, որ դու գեղեցիկ ես, դա նրան չի գրավի։ Նա միշտ կվախենա ինչ-որ բան այն չասել, իսկ դա նշանակում է՝ նա իրեն հավատարիմ չի լինի։

4. Դու նրա առջև չես բացում քո սիրտը։

Եթե դու տղամարդուն չես թողնում քո սիրտ մտնել, քանի որ վախենում ես, որ նա քեզ կցավեցնի, դու տպավորություն ես ստեղծում, որ նա քեզ հետաքրքիր չէ, ու նա հեռանում է քեզնից։ Երբ նա իրեն ցանկալի չի զգում, նա ևս դադարում է ցանկանալ քեզ։

5. Դու քննադատում ես նրան։

Եթե դու սկանդալ ես սարքում այն բանի համար, որ նա մոռացել է քեզ հետ զանգել կամ պատասխանել քո ուղարկած հաղորդագրությանը, նա կարող է մտածել, որ դու առանց պատճառի հարձակվում ես իր վրա։ Տղամարդը խորթանում է, երբ դու քննադատում կամ վիրավորում ես նրան։ Դա իջեցնում է նրա ինքնագնահատականը ու ցույց է տալիս քո անհարգալից վերաբերմունքը նրա նկատմամբ։

6. Նա իրեն ցանկալի չի զգում։

Երբ դու քո հետաքրքրությունը տղամարդու նկատմամբ չես ցուցաբերում ու խոսում ես միայն քո մասին, նա կորոշի, որ դու եսասեր ես ու հարաբերություններ չես ուզում։

7. Դու փորձում ես նրան վերահսկել։

Եթե դու նրան թույլ չես տալիս հանդիպել ընկերների հետ, զբաղվել իր հետաքրքրություններով, նա կյանքից ու հարաբերություններից բավարարվածության զգացում չի ունենա։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика