Սովորաբար մարդիկ իրենց այնքան էլ լավ չեն զգում, երբ մազերը թեկուզ մի քանի օր չեն լվանում։ Իսկ ահա Սակալ դև Տուդդու անունով 63-ամյա հնդկացի այս տղամարդը իր՝ գրեթե 2 մետր երկարություն ունեցող մազերը վերջին 40 տարիների ընթացքում երբեք չի լվացել։
Սակալն իր մազերը համարում է Աստծո կողմից օրհնված։
Նրա հարևանները, ի նշան հարգանքի, նրան դիմում են Մահաթմա Ջի անունով (Մահաթմա անվամբ դիմում են հասարակական գործիչներին)։
Երբ այս հնդիկը 23 տարեկան է եղել, երազում նրան այցելել է Աստված։ Նա Սակալին ասել է, որ Աստծո անեծքից խուսափելու համար չպիտի կտրի և լվանա մազերը, ինչպես նաև չպիտի ծխի և խմի։
Մազերը մաքուր պահելու համար Սակալը սպիտակ կտորով փաթաթում է այն, հակառակ դեպքում դրանք կտարածվեն գետնով մեկ և կփոշոտվեն։
Սակալը շրջապատում հայտնի է որպես հեքիմ։ Նա օգնում է անպտուղ զույգերին դառնալ ծնողներ։ Նա այնքան մեծ համբավ ունի, որ անգամ շատ հեռվից գնում են նրա մոտ՝ բուժման նպատակով։
Հնդիկն ամուսնացած է արդեն 30 տարի։ Նրա կինը՝ Ռուպիյա Դևին, պարգևել է նրան երեք տղա և երեք աղջիկ։ Սակալն արդեն 7 թոռ ունի։ Նա ասում է, որ իր մազերը կնոջը չեն անհանգստացնում։
Ի դեպ, աշխարհում ամենաերկար մազերով կինն ապրում է Ֆլորիդայում։ Նրա անունն է Աշա Մանդելա։ Կնոջ մազերը 55 տարիների ընթացքում երկարել են 7 մետր։