Լոլիկը շատ օգտակար բանջարեղեն է, սակայն կան հիվանդություններ խոորոնց դեպքում հարկավոր է խուսափել լոլիկից:

Լոլիկը շատ օգտակար բանջարեղեն է, որը հարուստ է բազմաթիվ սննդարար տարրերով, սակայն անգամ այս օգտակար մթերքը հակացուցված է որոշ հիվանդությունների դեպքում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում առողջական այն խնդիրները, խոորոնց դեպքում հարկավոր է ւսափել լոլիկից:

Ալերգիա լոլիկի նկատմամբ

Լոլիկը պարունակում է տարրեր, որոնք կարող են սննդային ալերգիա առաջացնել: Որոշ դեպքերում ալերգիկ ռեակցիան ի հայտ է գալիս լոլիկն օգտագործելուց ժամեր անց ու դրսևորվում է սրտխառնոցով, ստամոքսի ցավով, հարբուխով, բրոնխների սպազմով ու այտուցներով:

Լեղաքարային հիվանդություն

Լոլիկներն օժտված են վառ արտահայտված լեղամուղ ազդեցությամբ, ինչը կարող է լեղապարկի սպազմներ առաջացնել, նպաստել քարերի շարժին ու լեղածորանների խցանմանը՝ հանգեցնելով բորբոքման: Սա է պատճառը, որ լեղաքարային հիվանդության դեպքում խորհուրդ չի տրվում լոլիկ ուտել:

Երիկամների հիվանդություններ

Լոլիկը պարունակում է թրթնջուկաթթու, որը կարող է բացասաբար անդրադառնալ ջրի ու աղերի փոխանակության գործընթացի վրա, իսկ երիկամների աշխատանքը մեծապես կախված է այս գործընթացից: Բացի այդ, եփած ու պահածոյացված լոլիկի գործածությունը կարող է ակտիվացնել երիկամներում քարերի աճը:

Հոդերի հիվանդություններ

Լոլիկի մեջ պարունակվող թրթնջուկաթթուն կարող է սաստիկ հոդացավեր առաջացնել, ուստի հոդերի հիվանդությունների դեպքում այս մթերքը հարկավոր է բացառել:

Ենթաստամոքսային գեղձի բորբոքում

Այս հիվանդության դեպքում ենթաստամոքսային գեղձը շատ զգայուն է դառնում ու հաճախ է բորբոքվում, ուստի օրգանի լորձաթաղանթն ավելորդ անգամ չգրգռելու համար խորհուրդ է տրվում խուսափել թթուներով հարուստ մրգերից ու բանջարեղենից:

Զարկերակային բարձր ճնշում

Զարկերակային գերճնշումով կամ ստանոթային համակարգի այլ հիվանդություններով տառապողներին կտրականապես հակացուցված է պահածոյացված լոլիկը, ուստի այս մթերքը հարկավոր է բացառել սննդակարգից:

Ստամոքսի հիվանդություններ

Սուր գաստրիտի, կոլիտի կամ խոցային հիվանդության դեպքում բժիշկները խորհուրդ չեն տալիս լոլիկ օգտագործել: Այս բանջարեղենը պարունակում է օրգանական թթուներ, որոնք կարող են վնասակար լինել անառող կամ թույլ ստամոքս ունեցողների առողջության համար:

Նյութի աղբյուրը՝ medikforum.ru

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика