Բնական հյութերը պարունակում են մեծ քանակությամբ վիտամիններ ու օգտակար տարրեր, ուստի երբեմն կարող են հիանալի հավելում լինել դեղորայքային բուժմանը: Սակայն այս հյութերը ճիշտ համադրելու դեպքում կարելի է ստանալ շատ ավելի հզոր դեղամիջոց, որը կօգնի ազատվել առողջական ամենատարբեր խնդիրներից ու կանխել նորերի առաջացումը:
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «6 բաժակ» ժողովրդական դեղամիջոցը, որն իր յուրահատուկ բաղադրության շնորհիվ կիրառվում է ամենատարբեր հիվանդությունների բուժման համար:
«6 բաժակ» դեղամիջոցի օգտակար հատկությունները
Այս բնական բուժիչ միջոցն արդյունավետ կերպով բուժում ու կանխարգելում է գինեկոլոգիական հիվանդությունները: Այն պարունակում է հակաօքսիդանտներ, որոնք կանխում են ուռուցքների առաջացումը: Բացի այդ, այն շատ օգտակար է նաև մաստիտի դեպքում:
Այն նաև հիանալի միջոց է իմունային համակարգի ամրապնդման համար, քանի որ պարունակում է վիտամիններ, հանքանյութեր, ինչպես նաև բնական հակասեպտիկներ ու հակաբիոտիկներ, որոնք օգնում են բարձրացնել օրգանիզմի տոնուսը:
«6 բաժակ» դեղամիջոցը նաև մաքրում է արյունը կուտակված վնասակար տարրերից, ինչի շնորհիվ պաշտպանում է աթերոսկլերոզից, գլխուղեղի կաթվածից ու սրտամկանի ինֆարկտից:
Այն նաև նպաստում է օրգանիզմի երիտասարդացմանը և մաշկի գույնի բարելավմանը: Ավելին՝ այս դեղամիջոցը դարձնում է հոդերն ավելի ճկուն՝ դրանով իսկ կանխելով օստեոխոնդրոզի և օստեոպորոզի զարգացումը:
Սակայն հարկ է հիշել, որ այս խառնուրդը պարունակում է նաև սխտոր, ուստի տհաճ զգացողություններից խուսափելու համար կարելի է այն ընդունել հավասար քանակությամբ ջրին խառնած: Բացի այդ, անհրաժեշտ է շատ ուշադիր լինել ստամոքսի ու ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների դեպքում և ընդունել այս ըմպելիքը միայն բժշկի հետ նախապես խորհրդակցելուց հետո:
Անհրաժեշտ բաղադրիչներն են.
- 1 բաժակ կիտրոնի թարմ քամած հյութ,
- 1 բաժակ գազարի թարմ քամած հյութ,
- 1 բաժակ ճակնդեղի թարմ քամած հյութ,
- 1 բաժակ սև բողկի թարմ քամած հյութ,
- 1 բաժակ սխտրորի թարմ քամած հյութ (անհրաժեշտ է մոտ 15 պճեղ սխտոր),
- 1 բաժակ որակյալ կարմիր գինի:
Պատրաստման ու օգտագործման եղանակը.
Դեղամիջոցը պատրաստելու համար հարկավոր է բոլոր բաղադրիչները խառնել, այնուհետև լցնել 2 լիտր տարողությամբ ապակյա շշի մեջ ու պահել սառնարանում:
Պատրաստի խառնուրդն անհրաժեշտ է ընդունել օրական 3 ճաշի գդալ՝ մեկական ճաշի գդալ ուտելուց հետո: Բուժման կուրսը տևում է 6 շաբաթ: Ցանկության դեպքում կուրսը կարելի է կրկնել 2-3 ամիս անց: