5 պատճառ ամեն օր խնձոր ուտելու համար

Վերջերս գիտնականները պարզել են, որ ընդամենը մեկ խնձորում կարող է պարունակվել 100 միլիոն բակտերիա, որոնց մեծ մասը շատ օգտակար են առողջության համար, սակայն իրականում սա խնձորի միակ օգտակար հատկությունը չէ: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ևս հինգ պատճառ ամեն օր այս համեղ միրգն ուտելու համար:

Կանխում է ծերունական թուլամտության զարգացումը

Խնձորը պաշտպանում է նեյրոնները թթվայնացնող սթրեսից՝ դրանով իսկ նվազեցնելով նեյրոտոքսիկության մակարդակը, ինչը շատ կարևոր է ծերունական թուլամտության կանխարգելման հարցում:

Նվազեցնում է գլխուղեղի կաթվածի հավանականությունը

Գիտնականները պարզել են, որ ամեն օր խնձոր օգտագործելը զգալիորեն նվազեցնում է գլխուղեղի կաթվածի զարգացման հավանականությունը: Սա գլխուղեղի արյան շրջանառության վտանգավոր խանգարում է, որը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ:

Կանխում է ճարպակալումը

Խնձորը հարուստ է մանրաթելերով, ինչի շնորհիվ օգնում է բավական երկար ժամանակով մոռանալ քաղցի զգացման մասին: Արդյունքում մարդն ավելի քիչ է ուտում, ինչն էլ օգնում է խուսափել ճարպակալումից:

Նվազեցնում է շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը

Պոլիֆենոլային հակաօքսիդանտների շնորհիվ խնձորը նվազեցնում է ամենատարածված ու վտանգավոր մետաբոլիկ խանգարումներից մեկի՝ շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը:

Օգնում է պայքարել ասթմայի դեմ

Մեծ քանակությամբ հակաօքսիդանտների շնորհիվ խնձորը պաշտպանում է թոքերը թթվայնացնող վնասվածքներից, ինչը շատ կարևոր է ասթմայի դեմ պայքարում:

Նյութի աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика