5 մթերք աղիներում օգտակար բակտերիաների մակարդակը բարձրացնելու համար

Գիտնականները վաղուց ապացուցել են, որ աղիներում «բնակվող» օգտակար բակտերիաները շատ կարևոր են առողջության համար, քանի որ պաշտպանում են սրտանոթային հիվանդություններից, շաքարային դիաբետից և անգամ ուռուցքներից:

Սա է պատճառը, որ մասնագետները նշել են սննդամթերքի այն տեսակները, որոնք նպաստում են աղիներում օգտակար բակտերիաների մակարդակի բարձրացմանը:

Յոգուրտ. յոգուրտը պրոբիոտիկներով հարուստ լավագույն մթերքն է, սակայն դրական արդյունք ստանալու համար հարկավոր է օգտագործել առանց շաքարի ու հավելումների յոգուրտ, որը կպարունակի օգտակար ճարպեր:

Կեֆիր. խմորման ենթարկվող ևս մի հիանալի մթերք է կեֆիրը: Այն կարող է պարունակել բակտերիաների ու սնկերի մինչև 61 շտամ, ուստի համարվում է պրոբիոտիկների լավագույն աղբյուրներից մեկը:

Նուշ. ընկույզի այս տեսակն օժտված է պրոբիոտիկների հատկություններով, ուստի նպաստում է աղիներում օգտակար բակտերիաների մակարդակի բարձրացմանը:

Ձիթապտղի յուղ. ճարպաթթուներով ու պոլիֆենոլներով հարուստ սննդակարգը նպաստում է աղիներում առողջության համար շատ կարևոր բակտերիաների ու մանրէների մակարդակի բարձրացմանը, իսկ ձիթայուղը պոլիֆենոլների ու ճարպաթթուների հարուստ աղբյուր է:

Բանան. աղիներում օգտակար բակտերիաների առկայությունը միայն բավարար չէ, քանի որ այդ բակտերիաներն ունեն նաև սնուցման կարիք:

Այս միկրոօրգանիզմների համար լավագույն սնունդը մանրաթելերն են, իսկ բանանը մանրաթելերի հարուստ աղբյուր է:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика