5 ախտանշան, որոնք հուշում են արյունատար անոթներում թրոմբների առկայության մասին

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ զարգացած երկների մեծ մասում խորանիստ երակների թրոմբոզը համարվում է մահացության հիմնական պատճառներից մեկը: Այս հիվանդության վտանգավորությունը պայմանավորված է նրանով, որ թրոմբները կարող են մեծանալ և անգամ խցանել անոթը՝ դառնալով արյան հոսքի խանգարման պատճառ: Նման դեպքերում բարձրանում է սրտամկանի ինֆարկտի, գլխուղեղի կաթվածի ու թոքային թրոմբոէմբոլիայի հավանականությունը, իսկ նման խանգարումները կարող են հանգեցնել մահվան:

Նման լուրջ խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ժամանակին հայտնաբերել անոթում առաջացած թրոմբները, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 5 ախտանշան, որոնք կհուշեն թրոմբի առկայության մասին:

Վերջույթի այտուցվածություն

Միայն մեկ ձեռքի կամ ոտքի այտուցը բավական լուրջ ախտանշան է, որը ոչ մի դեպքում չի կարելի անտեսել: Եթե այս խնդիրը հաճախ է կրկնվում, ապա այն հուշում է խորանիստ երակների թրոմբոզի զարգացման մասին, որի դեպքում խանգարվում է արյան հոսքը դեպի մարմնի որոշ հատվածները:

Կարմիր բծեր

Մաշկին երակներին զուգահեռ կարմիր բծերի առաջացումը նույնպես շատ վտանգավոր ախտանշան է, հատկապես, եթե այդ հատվածների մաշկի ջերմությունն ավելի բարձր է: Նման դեպքերում անհրաժեշտ է անպայման դիմել բժշկին, քանի որ սա կարող է լինել թրոմբի առկայության մասին հուշող բավական լուրջ ախտանշան:

Ոտքերի ցավեր

Ոտքերում ցավոտ զգացողությունները, ջղաձգումներն ու ծակծկոցը ոչ միշտ են վկայում թրոմբների մասին, սակայն թրոմբոզի զարգացման դեպքում նման ախտանշաններ շատերի մոտ են նկատվում:

Արտասովոր հևոց

Եթե անգամ չնչին ֆիզիկական ծանրաբեռնվածությունը դառնում է հևոցի պատճառ, ապա հարկավոր է անհապաղ բուժզննում անցնել, քանի որ սա կարող է վկայել թոքերի շուրջն առաջացված արյան մակարդուկի մասին: Միաժամանակ նկատվող գլխապտույտը միայն կհաստատի այս ենթադրությունը:

Հազ

Հաճախակի հազը, որն ուղեկցվում է կրծքի հատվածի ցավերով նույնպես կարող է վկայել թրոմբի առկայության մասին: Ընդ որում, նման դեպքում ռենտգենյան հետազոտությունը կարող է որևէ խանգարում ցույց չտալ, ինչը միայն հաստատում է թրոմբի առկայության վարկածը:

Նյութի աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика