48-ամյա կինը Երեւանում ծեծել է հարսին

Երեւանում 48-ամյա կինը մեղադրվում է եղբոր կնոջը ծեծելու մեջ։ Դեպքը տեղի է ունեցել Ավան վարչական շրջանում գործող թիվ 170 դպրոցի մոտակայքում։ Նախաքննության վարկածով՝ կինը հարսին մեղադրել է դստեր հասցեին արատավորող տեղեկություններ տարածելու մեջ, վիճաբանել, ապա ծեծել։

Այն է՝ քաշել է մազերից և ձեռքով հարվածել 34-ամյա հարսի մարմնի տարբեր մասերին՝ վերջինիս պատճառելով ֆիզիկական ցավ։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով։ Քրեական գործը քննվում է դատավոր Արմեն Կարապետյանի նախագահությամբ։

Աղբյուր` Փաստինֆո

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика