4 բնական միջոց ջղաձգումների ցավն մեղմելու ու սպազմից ազատվելու համար

Ոտքերի ջղաձգումները ծանոթ են գրեթե բոլորին: Այս տհաճ խնդիրը կարող է բավական ցավոտ զգացողություններ ու այտուցներ առաջացնել, որոնցից ազատվելն այդքան էլ հեշտ չէ: Շատ հաճախ ջղաձգումները պայմանավորված են լինում ակտիվ կենսակերպով ու ֆիզիկական վարժություններով, սակայն երբեմն նման խանգարման կարող են հանգեցնել նաև առողջական որոշ խնդիրները:

Սովորաբար նման դեպքերում մարդիկ ցավազրկող ու սպազմները մեղմող դեղամիջոցներ են ընդունում, սակայն կան նաև որոշ բնական միջոցներ, որոնք կօգնեն մեղմել ցավն ու ազատվել սպազմից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ փորձված ու արդյունավետ միջոցներից լավագույնները:

Կոճապղպեղով թեյ․

Ջղաձգումների դեպքում շատ արդյունավետ կարող է լինել կոճապղպեղով թեյը, որը ոչ միայն շատ օգտակար, այլև անչափ համեղ ըմպելիք է: Այս թեյը պատրաստելու համար անհրաժեշտ բաղադրիչներն են.

  • 1 ճաշի գդալ կոճապղպեղ,
  • 2 բաժակ ջուր,
  • ½ կիտրոն,
  • 1 թեյի գդալ մեղր:

Թեյը պատրաստելու համար նախ հարկավոր է կոճապղպեղը մաքրել ու քերիչով մանրացնել, այնուհետև ջուրը եռացնել, եռացող ջրին ավելացնել կոճապղպեղն ու վերցնել կաթսան կրակից: Ծածկել կաթսան կափարիչով, թրմել 10 րոպե, այնուհետև քամել ու ավելացնել կես կիտրոնի հյութն ու մեղրը:

Քացախով տոնիկ․

Ջղաձգումների կանխարգելման հարցում շատ արդյունավետ կարող է լինել նաև քացախը: Այս տոնիկի պատրաստման համար անհրաժեշտ է.

1 ճաշի գդալ խնձորի քացախ,

1 բաժակ գոլ ջուր:

Պարզապես հարկավոր է քացախը լուծել մի բաժակ գոլ ջրում և խմել ստացված տոնիկը: Ջղաձգումների կանխարգելման համար այս ըմպելիքը հարկավոր է խմել ամեն օր: Ցանկության դեպքում կարելի է ըմպելիքին նաև մի փոքր մեղր ավելացնել ու խմել այն քնելուց առաջ:

Դեղին մանանեխ․

Դեղին մանանեխը պարունակում է քացախաթթու, որը նպաստում է ացետիլխոլինի արտադրմանը: Սա նեյրոտրանսմիտեր է, որն ստիպում է ոտքերի մկաններին ճիշտ աշխատել: Պարզապես հարկավոր է մեկ թեյի գդալ դեղին մանանեխ կուլ տալ, այնուհետև մի բաժակ գոլ կաթ խմել:

Սառը կոմպրես․

Սառը կոմպրեսը կօգնի մեղմել ցավն ու նվազեցնել բորբոքումների մակարդակը՝ դրանով իսկ թուլացնելով ջղաձգված մկանները: Պարզապես հարկավոր է սառույցի կտորները փաթաթել բարակ սրբիչով, դնել կոմպրեսը ջղաձգված մկանին ու թողնել 15 րոպե: Կրկնել այս պրոցեդուրան յուրաքանչյուր 2 ժամը մեկ: Բացի այդ, շատ արդյունավետ կարող է լինել նաև սառը ցնցուղը, որը կօգնի թուլացնել մկաններն ու մեղմել ցավը:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика