Գրիպն ու մրսածությունը տարվա այս եղանակին ամենատարածված հիվանդություններն են, որոնց հարուցիչները վիրուսներն են: Այս հիվանդությունների դեմ հարկավոր է պայքարել հակավիրուսային դեղամիջոցներով, սակայն կան նաև հնարքներ, որոնք կօգնեն բուժումն ավելի արդյունավետ դարձնել: Մասնագետները ներկայացրել են գրիպի ու մրսածության բուժման չորս արտասովոր մեթոդ, որոնք քչերին են հայտնի:
Մասնագետների խոսքով՝ հիմնական բուժմանը հիանալի հավելում կարող է լինել առողջ քունը: Առհասարակ, քունն ու բավարար հանգիստը բազմաթիվ խնդիրների լուծման լավագույն միջոցներից են: Այս մեթոդը հատկապես արդիական է գրիպի ու մրսածության դեպքում, քանի որ նման հիվանդությունների դեմ պայքարի համար օրգանիզմին բավարար ուժ ու էներգիա է հարկավոր: Միայն այս կերպ օրգանիզմը կկարողանա մաքրվել տոքսիններից ու վնասակար նյութերից, ուստի հարկավոր է հնարավորինս երկար քնել ու հանգստանալ:
Գրիպի և մրսածության դեմ պայքարի մյուս արդյունավետ, սակայն արտասովոր մեթոդը սառույցի կտորների գործածությունն է: Այս հիվանդությունները հաճախ ուղեկցվում են բարձր ջերմությամբ, առատ քրտնարտադրությամբ ու փորլուծությամբ, ինչը հանգեցնում է օրգանիզմի ջրազրկման, սակայն սառույցի կտորների գործածությունը կօգնի խոնավացնել հյուսվածքները, մեղմել կոկորդի ցավն ու առույգանալ:
Ոչ պակաս արդյունավետ է նաև բրնձի ջուրը, որը գրիպի ու մրսածության դեմ պայքարի լավագույն բնական միջոցներից մեկն է: Այն օգնում է ազատվել սրտխառնոցից ու մարսելախանգարումից, ինչը շատ կարևոր է այս հիվանդությունների դեպքում: Բացի այդ, շատ օգտակար են նաև գոլ հեղուկները, այդ թվում նաև արգանակները: Այս փաստը շատերին է հայտնի, սակայն մասնագետները ևս մեկ անգամ ընդգծում են այն, քանի որ մարդիկ այնուամենայնիվ հաճախ են մոռանում գոլ հեղուկների օգտակարության մասին, գրում է actualnews.org կայքը: