Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքում բժիշկները 34-ամյա տղամարդու ստամոքսից պատառաքաղ են դուրս բերել, գրում է medikforum.ru կայքը:
Ինչպես հայտնում են Մոսկվայի մարզի առողջապահության նախարարությունից, տուժածն անմիջապես տեղափոխվել է առաջին քաղաքային հիվանդանոցի ընդունարան: Տղամարդը պատմել է, որ պատառաքաղը փորձել է կիրառել լեզվի վրա ներգործելու և այդ կերպ փսխում առաջացնելու համար, սակայն փորձն անհաջող է ավարտվել, և ինքը պատահաբար կուլ է տվել պատառաքաղը:
Չնայած հիվանդի ստամոքսում պատառաքաղի առկայությանը՝ նրա վիճակը գնահատվել է բավարար: Մանրակրկիտ հետազոտությունից հետո բժիշկները վիրահատել են տուժածին և դուրս բերել պատառաքաղը: