Հայկական շոու բիզնեսի «փոքրիկ իշխանի» համբավ ունեցող Գուրգեն Դաղաղյանն այսօր ամուսնանում է: Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում նա և սիրելին քիչ առաջ միմյանց տեր և հնազանդ լինելու երդում տվեցին, փոխանակվեցին ամուսնական մատանիներով և խոստացան հավերժ սիրել իրար:
Tert.am Life-ը ներկա է եղել զույգի պսակադրությանն ու ներկայացնում է հետաքրքիր դրվագները:
Tert.am Life-ի հետ զրույցում Գուրգենն ասաց, որ հայկական ավանդական մեծ հարսանիք են կազմակերպել: Պսակադրության արարողակարգից հետո նրանք կանցնեն հարսանեկան ավանդական երթուղով, այնուհետև խնջույքը կշարունակեն Երևանի ռեստորանային համալիրներից մեկում:
Զույգը մեծ հարսանիք է կազմակերպել, որին ներկա կլինի մոտ 450 հյուր ոչ միայն Հայաստանից, այլև Ռուսաստանից և այլ երկրներից:
Գուրգենի ընտրյալը՝ Իննան, ռուսաստանաբնակ հայ է: Զույգի տարիքային տարբերությունը 12 տարի է․ 31-ամյա երգչի սիրելին 19 տարեկան է:
Հարսանիքից հետո Գուրգենն ու Իննան կմեկնեն Բալի, որտեղ էլ կվայելեն իրենց մեղրամիսը: