Շատ հաճախ համոզվում ես, որ կենդանիները մարդու նկատմամբ կարող են ավելի մարդկային լինել, քան մարդն ինքը կենդանիների նկատմամբ:
Երեքամյա տղան մայրիկի հետ եկել էր գազանանոց: Մի պահ մայրը կորցրեց զգոնությունը և երեխան առաջ թեքվելով ընկավ գորիլաների համար առանձնացված տարածքը: Տղան ընկավ 7 մետր բարձրությունից և կորցրեց գիտակցությունը:
Մայրը կորցրեց իրեն, չգիտեր ինչ անել , մեծ իրարանցում սկսվեց, ոչ ոք չէր համարձակվում մտնել այդ տարածք, երեխային օգնելու համար: Կինը դիմեց աշխատակիցների օգնությանը: Բայց մինչ աշխատակիցներն ինչ որ բան կձեռնարկեին տղային արդեն օգնեցին…
Նրան մոտեցավ մի հսկա գորիլա: բոլորը շունչները պահած սպասում էին, թե նա ինչ կանի: Նա տղային զգույշ բարձրացրեց: Ընդ որում, նա իր մեջքին կրում էր իր ձագին: Գորիլան երեխային մոտեցրեց այն վայրին, որտեղ սովորաբար գալիս էին կենդանաբանական այգու աշխատակիցները: Նա ապացուցեց, որ մայրը, մնում է մայր:
Ահա թե ինչպես մայր գորիլան փրկեց մարդկային մի երեխայի կյանք, մինչեռ շատ մարդիկ չեն խնայում նրա ու շատ այլ կենդանիների ձագերին: Երեխան լիովին ապաքինվեց, իսկ նրա փրկչին սկսեցին հերոս համարել: