27 ժամ վերելակում մնացած կինը փրկվել է գինու օգնությամբ

Իտալիայի Պադույա քաղաքում 27 ժամ վերելակում մնացած բնակիչը գինու օգնությամբ փրկվել է ջրազրկումից, հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով Corriere del Veneto իտալական թերթին:

Նշվում է, որ առավոտյան կինը բնակարանից դուրս է եկել, որպեսզի մեկ արկղ գինի իջեցնի նկուղ, սակայն վերելակը փչացել է, և կինը չի կարողացել ոչ մեկին իմաց տալ։

Նա հեռախոսը տանն է թողել, իսկ վերելակը հին է եղել, և հերթապահի ահազանգի կոճակը բացակայել է։

Այդ ժամանակ Իտալիայում 30 աստիճան շոգ է եղել։ Վերելակի խցիկը տաքացել է, և կինը ջրազրկվելուց փրկվելու համար սկսել է գինի խմել։

Կնոջը փրկել է նրա դուստրը, որը հաջորդ օրը եկել է նրա տուն, քանի որ մայրը չի պատասխանել զանգերին: Աղջիկը հրշեջների է կանչել, որոնք դուրս են բերել տուժած կնոջը: Բուժօգնության կարիք չի եղել, կինը դուրս գալուց հետո լոգանք է ընդունել եւ ջուր խմել:

Աղբյուր՝armdaily.am

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика