23 տարի ճապոնացին և նրա կինը իրար հետ չեն խոսել. պատճառն ապշեցնող է

18-ամյա Յոշիկին հեռուստատեսություն է դիմել, քանի որ ողջ կյանքում ոչ մի անգամ չի լսել, որ իր հայրն ու մայրն իրար հետ խոսեն:

Հայրը խոսում է իր երեխաների հետ, բայց հրաժարվում է խոսել կնոջ հետ:

Մինչ այս ոչ ոք չգիտեր պատճառը:

«Եթե ես գոնե մեկ անգամ տեսնեի, թե նրանք ինչպես են խոսում, աշխարհի ամենաերջանիկ որդին կլինեի»,- ասում է Յոշիկին:

Հետաքրքիր է, որ մայրը նորմալ խոսում է հոր հետ: Երբ ամուսինը տուն է գալիս, կինը նրան ողջունում է, հարցեր է տալիս, ընթրիք է առաջարկում: Սակայն նրա բոլոր խոսքերը տղամարդը չլսելու է տալիս՝ կարծես ընդհանրապես չի նկատում կնոջ ներկայությունը: Միաժամանակ, երբ խոհանոց են մտնում երեխաները, նա խոսում է նրանց հետ, գովում ընթրիքը և կատակում:

«Երեխա ժամանակ ես կարծում էի, որ դա նորմալ է, և որ այդպես են ապրում բոլոր ընտանիքնեը,- ասում է Յոշիկին:- Բայց երբ դպրոց գնացի ու տեսա, թե ինչպես են շփվում մյուս ընտանիքները, հասկացա, որ իմ ծնողների հետ ինչ-որ բան այն չէ»:

Յոշիկիի ավագ քույրը պնդում է, որ 25 տարում ոչ մի անգամ չի լսել՝ ինչպես են ծնողներն իրար հետ խոսում:

«Եթե նրանք հանկարծ սկսեին խոսել, ես շատ կվախենայի»,- նշում է աղջիկը:

«Երբ ծնվեց մեր երկրորդ աղջիկը, մենք դեռ շփվում էինք,- հիշում է Օթու-սանի կինը:- Բայց դրանից կարճ ժամանակ անց դադարեցինք: Ոչինչ տեղի չի ունեցել, մենք չենք կռվել, մենք պարզապես դադարեցինք խոսել մոտ 23 տարի առաջ: Կար ժամանակ, երբ ես փորձում էի զանգահարել նրա բջջային հեռախոսին: Եթե նա չգիտեր, որ ես եմ, պատասխանում էր, բայց հենց լսում էր իմ ձայնը, անմիջապես համր էր դառնում»:

Երբ լրագրողներին հաջողվել է ճշմարտությունն իմանալ Օթու-սանից, նրանք պարզապես չէին կարողանում զսպել ծիծաղը:

«Երբ մենք երեխաներ ունեցանք, կինս չափազանց տարված էր նրանց դաստիարակությամբ և խնամքով ու բոլորովին մոռացել էր իմ մասին,- ասում է տղամարդը:- Ես խանդում և նեղանում էի: Այո, պետք է խոստովանեմ՝ այս ողջ ընթացքում ես պարզապես զայրացած էի նրա վրա…»:

Երբ լրագրողները զույգի հետ հանդիպում են կազմակերպել այգում, որտեղ նրանք սիրել են զբոսնել ամուսնանալուց առաջ, տղամարդը 23 տարի անց առաջին անգամ խոսել է կնոջ հետ.

«Գիտեմ՝ մենք վաղուց չենք խոսել: Դա իմ մեղքն է: Երեխաների ծնվելուց հետո դու շատ էիր անհանգստանում նրանց համար և մինչև հիմա քեզ ամբողջովին տալիս ես նրանց: Դու շատ դժվարություններ ես հաղթահարել: Ուզում եմ, որ իմանաս՝ քեզ շատ շնորհակալ եմ ամեն ինչի համար… Եվ ուզում եմ շփվել քեզ հետ»:

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика