2019-ի աշնանը որ կերպարներից է պետք ազատվել

Նորաձևությունը գալիս ու գնում է։ Այդպես է եղել միշտ։ Այն ինչը նորաձև է համարվում այս սեզոնին, հաջորդին կարող է արդեն հակաթրենդ լինել։

EnterTrain-ը իր սիրելի ընթերցողների համար այսօր պատրաստել է հնացած 11 կերպարներ, որոնք այս սեզոնին արդեն թրենդային չեն և դրանցից արժե հրաժարվել։

1. Ներքևում ժանյակավոր սվիտերներ

Կարված դետալներով, օրինակ՝ կպցված օձիքով, ուրիշ կտորից թևքերով և նման այլ իրերն այլևս նորաձև չեն։ Ավելի լավ կլինի բազմաշերտ հագուստ կրելը, հատկապես ցրտին դա հենց այն է, ինչը համ ոճային տեսք կհաղորդի, համ էլ հարմար ու տաք կլինի։

2. Մգդակած, մարմինը գրկող բաճկոններ

Այս սեզոնին ավելի լավ է ուշադրություն դարձնեք սվիտերով թրենչին կամ տաք ջինսային բաճկոններին։

3. Սքինի ջինսեր բարակ, ձգվող դենիմից

Նեղ ջինսերը նորաձև մնացին մոտ տասը տարի։ Հիմա արդեն նորաձև է կանացիության և հարմարավետության համադրությունը։ Ավելի լայն ջինսեր գնեք. բանան, ծնկից կամ կոնքերից լայնացող և այլն։

4. Լայն թափվող օձիք

Այս օձիքները այլևս նորաձև չեն։ Սրա փոխարեն ավելի լավ է կանգնած օձիք ընտրեք։

5. Բարակ տրիկոտաժից կարդիգան

Կարդիգաններն առաջվա պես նորաձև են, սակայն միայն ամուր գործվածքով տարբերակները։

6. Մարմինը գրկող տրիկոտաժ

Հրաժարվեք չափից դուրս քիփ հագուստից։ Սա վերաբերում է ոչ միայն զգեստներին, այլև բաճկոններին, շապիկներին, սվիտերներին ու տաբատներին։ Փոխարինեք դրանք ազատ հագուստով։

7. Մերկ սրունքներ՝ ցուրտ օրերին

Երբ փողոցում արդեն տաք չէ, համարձակ կերպով գուլպաներ հագեք։

8. Բարակ կաշվից բաճկոններ

Մարմինը քիփ գրկող բարակ բաճկոններն արդեն նորաձև չեն։ Այն փոխարինեք ամուր կաշվից դասական բաճկոնով։

9. Լամայից մուշտակներ

Դեռ անցյալ սեզոնին այս մուշտակները շատ նորաձև էին։ 2019-ին նրանց տեղն արդեն պահարանի խորքում է։

10. Կաշվե տաբատներ

Այս աշնանը կաշվե տաբատները կխոսեն քո ճաշակի բացակայության մասին։ Նախընտրությունը տվեք բարձր գոտկատեղով բանան–տաբատներին և բոյֆրենդերին։

11. Հուդի զգեստներ և «սվիթշոթ» զգեստներ

Տաք զգեստների այս տեսակները կամաց–կամաց դուրս են մղվում նորաձևությունից։ Բայց կողքի պետք է դնել արդեն նրանք, որոնք տակից ռեզինով ձգվում են։

Ի դեպ. երկար կիսաշրջազգեստները չեն կորցնում իրենց ակտուալությունն արդեն երկար տարիներ։ Ոճաբաններն ասում են, որ զգեստապահարանի այս իրը դժվար թե երբևէ դուրս գա նորաձևությունից։

Նյութը հրապարակման պատրաստեց EnterTrain-ը

Տեղեկացրե՛ք Ձեր մտերիմներին

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика