Շատերը վստահ են, որ գրիպի ու մրսածության խնդրին մարդիկ բախվում են միայն տարվա ցուրտ եղանակներին, մինչդեռ իրականում մարդը կարող է վարակվել անգամ ամռանը: Ավելին՝ ամռանը մրսածությունը շատ ավելի տհաճ է լինում, քանի որ շատերը չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է պայքարել դրա դեմ:
Գոյություն ունեն բազմաթիվ դեղամիջոցներ, որոնք օգնում են արագացնել մրսածության բուժումը, սակայն կան նաև նմանատիպ ազդեցությամբ օժտված մի շարք ժողովրդական միջոցներ, որոնք կարող են կիրառվել և՛ որպես հավելում հիմնական բուժմանը, և՛ որպես առանձին դեղամիջոց: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից երկուսը:
Հարկավոր է պատրաստել ոչ շատ թունդ կանաչ թեյ՝ թուրմին ավելացնելով նաև 1 թեյի գդալ լորենու ծաղիկ և 1 թեյի գդալ չորացրած կամ թարմ ազնվամորի (հատապտուղները): Այս խառնուրդը հարկավոր է լցնել թերմոսի մեջ, թրմել 30 րոպե և խմել թուրմը քնելուց առաջ:
Շատ օգտակար կարող է լինել նաև դարչնով ու կոճապղպեղով կաթը: Հարկավոր է տաք կաթին ավելացնել մի պտղունց դարչին ու մի պտղունց կոճապղպեղի մանրացրած արմատ, թողնել ըմպելիքը փոքր ինչ սառչի և խմել այն:
Այս բնական միջոցներն օգնում են արդյունավետ կերպով մեղմել մրսածության տհաճ ախտանշաններն ու արագացնել բուժումը, սակայն հարկ է հիշել, որ լուրջ խնդիրների դեպքում հարկավոր է անհապաղ դիմել բժշկին և չզբաղվել ինքնաբուժությամբ, քանի որ դա կարող է շատ վտանգավոր լինել: