2․5 ժամ Գորիսի ոստիկանության բաժանմունքում գտնվելուց հետո «Ադեկվադ» կուսակցության բերման ենթարկված անդամներն ազատ են արձակվել։

2․5 ժամ Գորիսի ոստիկանության բաժանմունքում գտնվելուց հետո «Ադեկվադ» կուսակցության բերման ենթարկված անդամներն ազատ են արձակվել։ Այս մասին «Ադեկվադ» ՀԿ-ն գրել է ֆեյսբուքյան իր էջում` պարզաբանելով, որ ոստիկանությունը գործել է ահազանգի հետքերով:

«Ինչպես պարզվեց, ոստիկանությունը գործել է ինչ-որ ահազանգի հետքերով, ահազանգողը տեղեկացրել է, որ նկատել է մեքենայով ընթացող «մորուքով և սև շապիկներով անձանց», ինչն էլ հանդիսացել է ոստիկանական գործողությունների հիմք։

Ցավում ենք, որ իշխանությունների ապիկար կառավարման և խուճապային հրահանգավորումների հետևանքով այնպիսի լուրջ կառույցի աշխատանքը, ինչպիսին է ոստիկանությունը, զավեշտի է վերածվում և վարկաբեկվում է իրավապահ մարմինների համբավն ու գործառույթները»,- գրված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ այսօր «Ադեկվադ» շարժման հիմնադիրները մեկնում էին Կապան` մարզային այցի շրջանակում իրենց աջակիցների ու համակիրների հետ հանդիպման նպատակով, սակայն Գորիսի ոստիկանությունը նրանցից մի քանիսին հրավիրել էր բաժին` առանց բացատրության։

Աղբյուր՝ tert.am

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика