17-ամյա պատանինբռնել է բնակելի շենքի երկրորդ հարկի պատուհանից ընկնող 2-ամյա երեխային՝ փրկելով վերջինիս կյանքը:(տեսանյութ)

Ալժիրցի պատանի Ֆեուզի Զաբաաթը Ստամբուլում բռնել է բնակելի շենքի երկրորդ հարկի պատուհանից ընկնող 2-ամյա երեխային՝ փրկելով վերջինիս կյանքը: Փողոցով անցնող 17-ամյա պատանին նկատել է բաց պատուհանից երևացող փոքրիկին:

2-ամյա սիրիացի աղջնակը՝ Դոհա Մուհամեդը, պատուհանին է մոտեցել, մինչ նրա մայրը ուտելիք է պատրաստելիս եղել խոհանոցում: Բարեբախտաբար, Զաբաաթը նրան ժամանակին է նկատել և հասցրել է բռնել ընկնելիս: Երեխան վնասվածք չի ստացել:

http://armday.am/

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика