15 տարբերությունբ գայթակղիչ և վանող կանանց միջև

1. Գայթակղիչ կինը գիտի իր գինը, մինչդեռ վանողն անընդհատ փորձում է իրեն թանկացնել:

2. Գայթակղիչ կինն ինքնաբավ է, իսկ վանողն շարունակ գտնվում է երկրորդ կեսի փնտրտուքների մեջ, որպեսզի նրա շնորհիվ իրեն ամբողջական զգա:

3. Գայթակղիչ կինը սիրում և հարգում է ինքն իրեն, իսկ վանողն իր կյանքի իմաստն է դարձնում ՆՐԱՆ:

4. Գայթակղիչ կինն իր անձի հանդեպ հարգանք է պահանջում, իսկ վանողն կուլ է տալիս ցանկացած վիրավորանք:

5. Գայթակղիչ կինն ամեն բան հալած յուղի տեղ չի ընդունում և կասկածանքով է մոտենում իրեն ասվածներին, մինչդեռ վանողն անընդհատ կասկածում է ինքն իրեն:

6. Գայթակղիչ կինն ունի իր հետաքրքրությունները և նվիրված է իր գործին, վանողը՝ միմիայն ՆՐԱ խնդիրներով է տարված ողջ օրը:

7. Գայթակղիչ կինը զմայլվում է իր արտացոլանքով, իսկ վանողն իր արտաքինի մեջ շարունակ «թերություններ» է փնտրում:

8. Գայթակղիչ կինը մեծ ամբիցիաներ ունի և ի վերջո հասնում է իր նպատակներին, իսկ վանողը քչով է բավարարվում և սահմանափակ է:

9. Գայթակղիչ կինը հիանալի է հարաբերություններում, սակայն մոլուցք չունի և կարող է նաև առանց տղամարդու, մինչդեռ վանողն առանց տղամարդու իրեն պարզապես չի պատկերացնում:

10. Գայթակղիչ կինը փորձում է արժանանալ հարգանքի, վանողն՝ ուշադրության:

11. Գայթակղիչ կինն առաջինն է հեռանում՝ գիտակցելով, որ հարաբերությունները մոտեցել են ավարտին, վանողն ընկնում է տղամարդու հետևից և փորձում ամեն կերպ նրան իր կողքին պահել:

12. Գայթակղիչ կինը վստահում է ինքն իրեն և իր բնազդներին, վանողն ամեն կերպ փորձում է ՆՐԱՆ արդարացնել:

13. Գայթակղիչ կինը վերլուծում է սեփական զգացմունքները, իսկ վանողը՝ գուշակում՝ «սիրո՞ւմ է, թե՞ չի սիրում» ՆԱ իրեն:

14. Գայթակղիչ կինն ինքն իր համար պատասխանատվություն է կրում և ոչ ոքից ոչինչ չի սպասում, իսկ վանողն ակնկալում է, որ ՆԱ «հայրիկ» կդառնա իր համար և կլուծի իր խնդիրները:

15. Գայթակղիչ կինը կենտրոնանում է ներքին գեղեցկության վրա, վանողը՝ արտաքին:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика