Ակտիվիստ, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալ Արամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«13 օրում 7 զոհ բանակում,դաժան թվեր են որ ասեմ կասեն ասեց՝ նստել ոտանավորա գրում:Մի երկու ժամանցի վայր էլ պակաս գնա,մի երկու մշակութային միջոցառումներից զուրկ պահի քեզ, բանակով զբաղվի, սրանք ահավոր թվեր են խաղաղ պայմանների համար պարոն գլխավոր հրամանատար:
2020թ. հունվարի 30-ին՝ժամը 13:15-ի սահմաններում մահացել է ՊԲ բանակային ուսումնական կենտրոնում N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանը։2020թ.փետրվարի 9-ին՝ժամը 07:45-ի սահմաններում ՊԲ N զորամասի տարածքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող շարքային Վալերի Նելսոնի Պետրոսյանն անգիտակից վիճակում:
2020թ. փետրվարի 7-ին`ժամը 17:00-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետերի հերթապահության հերթափոխի ժամանակ,ձյան սողանքի հետևանքով մահացել են պայմանագրային զինծառայողներ Կարապետ Սեդրակի Նազարյանը Տիգրան Արմենի Արզումանյանը,Նվեր Տիգրանի Շահբազյանը։2020 թվականի փետրվարի 12-ին մահացած են հայտաբերվել 2000թ. ծնված Տիգրան Մանվելի Մանվելյանը և Տիգրան Հուսիկի Մխոյանը»: