10 հրաշալի տարբերակ Ամանորյա սեղանի մրգերը զարդարելու համար

Ամանորյա սեղանին մի առանձնահատուկ գրավչություն ու շքեղություն են հաղորդում մրգերը:Դանակի ընդամենը մի քանի միջամտություն, և ձեր սեղանը յուրահատուկ գեղեցկություն կստանա:Ափսեի մեջ մրգերի հերթականության և դասավորության ընտրությունը մեծապես կախված է ձեր ճաշակից և գույները համադրելու հարողությունից:Առաջարկվող մրգային ձևավորումների մեծ մասը կարելի է ստանալ առանց առանձնահատուկ ջանք գործադրելու:

Մրգերի կտրվածքի և դասավորության ճիշտ զուգակցության մեջ մեծ դեր ունի տանտիրուհու գեղարվեստական ընկալումները:Ամենից ունիկալ լուծումները տրվում են այն դեպքում, երբ մրգերի կտորների համադրությամբ հստակ պատկերներ են ստացվում:Ակնահաճո են և առավել տարածված մրգերից կտրտանքներից ծաղկային տարատեսակ պատկերներ ստանալը:Մրգերը կարելի է ձևավորել նաև երկրաչափական պատկերներ ստանալու սկզբունքով:

Գեղեցիկ և օրիգինալ մոտեցում է մրգերի կեղևների օգտագործումը ևս:Օրինակ՝ խնձորի կեղևից կարելի է ստանալ շատ սիրունատես ծաղկային պատկեր, իսկ խնձորի հիմնական մասը միջուկազերծել՝ վերածելով բաժականման տարրայի, որի մեջ էլ կարելի է այլ մրգեր տեղադրել:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика