Ներկայացնում ենք Ձեր տանը գտնվող այնպիսի սովորական իրերի ցանկը, որոնք կարող են վնասել Ձեր երեխային

Եղեք զգոն! Վերցնենք Bronwyn Taylor անունով փոքրիկ աղջկա դեպքը։Նա խճճվել և խեղդվում էր շերտավարագույրների մեջ, իր տատիկի և պապիկի տանը խաղալով խաղալիք փոշեկուլով: Բժիշկները չեն կարողացել փրկել 2-ամյա երեխային։ Սա ահազանգ է բոլոր ծնողների համար, ովքեր լիովին չեն գիտակցում իրենց տներում թաքնված սպառնալիքները։ Մեկ սխալ հաշվարկ կամ փոքր անհաջողություն կարող է ստիպել նրանց զղջալ իրենց կյանքում։Միայն ուշադրություն դարձրեք թե ծնողների և դայակների անուշադրությունը ինչի կարող է հանգեցնել։Ներկայացնում ենք Ձեր տանը գտնվող այնպիսի սովորական իրերի ցանկը, որոնք կարող են վնասել Ձեր երեխային․

1․ Վաննա Ջուր պարունակող ցանկացած տարածություն որոշ չափով վտանգավոր է երեխաների համար։Երեխաները սիրում են խաղալ ջրով,և չի կարելի չնշել լողանալու հանդեպ ունեցած մեծ ցանկությունը։Երբեք մի թողեք նրանց մենակ վաննայում,նույնիսկ մի քանի վայրկյան։ Այդ սպառնալիքը չի կարելի թերագնահատել և անտեսել։

2. Վարդակներ, էլեկտրական սարքեր Ամենակարևոր կանոնը պահել էլեկտրական սարքերը երեխաների համար անհասանելի վայրում, իսկ վարդակները անվտանգ են և հուսալի եթե դրանք կափարիչներով են:

3․ Դարակներ Երեխաները սիրում են բարձրանալ.Գրադարակներ,պահարաններ նրանց դուր է գալիս։Սակայն,եթե դրանք ապահով չեն,դրանք հեշտությամբ կարող են ընկնել իրենց գլխին: Անվտանգության և ապահովության համար ծնողները պետք է առավելագույնս ամրացնեն այդ դարակները լրացուցիչ ամրակներով,որպեսզի նրանք կարողանան դիմակայել մեծ ծանրաբեռնվածությանը:Ցանկացած կահույք պետք է հնարավորինս ապահով կցել պատին։ Եթե ստացվի, երեխաներին պետք է հեռու պահել վտանգավորամեն ինչից։

4․ Շերտավարագույրներ Վիճակագրությունն ասում է, որ գրեթե 17 000 փոքր երեխաներ տուժել են 1990-ից մինչև 2015-ի ընթացքում խաղալով շերտավարագույրների հետ և չնայած վնասվածքների մեծ մասը աննշան էր,նրանցից գրեթե 300-ը մահացել է:Երեխային հեշտ է խճճվել կարգավորման թելերում,իսկ պարանոցի վրա նման բան ընկնելը հղի է վատագույն արդյունքով։

5․ Թեյնիկ Թեյնիկ կա յուրաքանչյուրիս տանը։ Այնուամենայնիվ, այն վտանգավոր է։ Եթե երեխան հանկարծ հետաքրքրվի թեյնիկով և ցած գցի այն, նա կարող է լրջորեն այրվել:Հատուկ ուշադրություն դարձրեք դրան։

6․ Կահույքի սուր եզրեր Ընկնելը նորմալ է,երբ երեխաները խաղում կամ վազում են:Սակայն,կա հավանականություն, որ նրանք հարվածեն կահույքի սուր եզրերին։Հատկացրեք երեխայի համար առավել անվտանգ խաղային տարածք և ծածկեք կափարիչներով (գնման կամ տնական) տան բոլոր սուր անկյունները:

7․ Դեղեր Երեխաների աչքերում դեղերը( հատկապես հետաքրքիր տարա կամ շշեր) երևում են նույնքան գրավիչ որքան կոնֆետները: Նրանք չեն կարող տարբերակել մեկը մյուսից,և չգիտեն,դեղերի բոլոր վտանգները։ Թաքցրեք դեղորայքը այնքան բարձր, որքան հնարավոր է և ավելի ապահով։

8․ Ապակե սպասք Ապակյա կամ կերամիկական բաժակները կարող են վնասել երեխային նվազագույն անփութության դեպքում: Փորձեք օգտագործել պլաստիկ բաժակներ և նայեք, թե ինչպես են երեխաները օգտվում դրանից:

9․ Փոքր գործիքներ և սննդամթերք Փոքր բաներ տանը, ինչպիսիք են կոճգամները,կոճակները,մարտկոցները նույնպես ունեն իրենց ռիսկերը: Երեխաները կարող են մտածել, որ դա սնունդ է և կուլ տալ դրանք, քանի որ նրանք ամեն ինչ տանում են իրենց բերանը: Փոքր բաները կարող են անցնել շնչուղիների մեջ, փակելով երեխաներին թթվածինը: Բացի այդ, կարող են վնասվել փոքր մրգերի և հատապտուղների պատճառով (խաղողի կամ հապալաս):

Նյութը հրապարակման պատրաստեց newsgoodtime.ru

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика