Մի քանի մթերք որոնք չի կարելի երկրորդ անգամ տաքացնել

Որևէ ուտեստ պատրաստելիս մարդիկ հաճախ տաքացնում են այն մի քանի անգամ մինչդեռ կան սննդամթերքի տեսակներ, որոնք երկրորդ անգամ տաքացնելու դեպքում արդեն դառնում են թունավոր: Սա պայմանավորված է դրանց մոլեկուլային կազմվածքով, ուստի հարկավոր է խուսափել դրանք երկրորդ անգամ ջերմային մշակման ենթարկելուց: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

Ճակնդեղ Ճակնդեղը պարունակում է նիտրատներ, ինչի շնորհիվ շատ օգտակար է առողջության համար, սակայն ոչ մի դեպքում չի կարելի ճակնդեղով ուտեստը տաքացնել երկրորդ անգամ:

Կարտոֆիլ Կարտոֆիլի մեջ պարունակվող օսլան դրական ազդեցություն է ունենում առողջության վրա, սակայն մի քանի անգամ տաքացնելու դեպքում այն կորցնում է իր սննդարար ու օգտակար հատկությունները և վերածվում է խիստ վնասակար նյութի, որը կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել:

Հավկիթ Խաշած հավկիթը շատ օգտակար մթերք է, սակայն այն երկրորդ անգամ տաքացնելը կարող է խիստ վնասակար լինել: Երկրորդ անգամ ջերմային մշակման ենթարկելու դեպքում հավկիթը կարող է վերածվել մահացու մթերքի, ուստի այն հարկավոր է ուտել սառը վիճակում:

Հավ Հավի միսը շատ համեղ մթերք է, սակայն այն հարկավոր է ուտել անմիջապես պատրաստելուն պես: Երկրորդ անգամ հավի միսը տաքացնելու դեպքում փոխվում է դրա սպիտակուցի կառուցվածքը, ինչն իր հերթին կարող է հանգեցնել մարսողության հետ կապված խնդիրների: Հավի միսը պարունակում է ավելի շատ սպիտակուց քան կարմիր միսը, ուստի այն խորհուրդ է տրվում օգտագործել սառը վիճակում: Այն կարող է վնասակար դառնալ անգամ շատ ցածր ջերմաստիճանի պայմաններում տաքացնելու դեպքում:

Սնկեր Սնկերում պարունակվող լիպոիդները, ֆոսֆատիդներն ու եթերային յուղերը երկրորդ անգամ ջերմային մշակման ենթարկվելուց հետո վերածում են այս օգտակար մթերքն աղիների ու սրտամկանի համար իսկական թույնի: Սնկերը հարկավոր է ուտել կամ անմիջապես պատրաստելուն պես, կամ սառը վիճակում, այլապես դրանք կարող են սրտամկանի ու մարսողական համակարգի հետ կապված լուրջ խնդիրներ առաջացնել:

Նյութի աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика