Հայաստանը Եվրատեսիլ 2020 ին կներկայացնի Աթենա Մանուկյանը

Հայաստանը «Եվրատեսիլ 2020»-ին ներկայացնելու է Աթենա Մանուկյանը: Նա կներկայանա Chains On You երգով: 25-ամյա Աթենա Մանուկյանը ծնվել և ապրում է Հունաստանում: Աթենան առաջին քայլերը մեծ բեմում կատարել է դեռ 12 տարեկանում` հաղթելով This Is What’s Missing միջազգային երաժշտական մրցույթում։ Մեկ տարի անց` 2008-ին, Աթենան մասնակցել է Հունաստանի «Մանկական Եվրատեսիլ» երգի մրցույթի նախընտրականփուլին, որտեղ զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը։ 2011 թվականին երգչուհին թողարկել է առաջին սինգլը՝ Party Like A Freak:

Նա ընտրվեց «Դեպի Եվրատեսիլ» նախագծի միջոցով: Այս տարի այն կայացավ մեկ փուլով, քվեարկությունը տեղի ունեցավ 3 կողմով՝ հաղթողն ընտրվեց միջազգային պրոֆեսիոնալ ժյուրիի, որի կազմում են ոլորտի առաջատար մասնագետները «Եվրատեսիլ» երգի մրցույթի մասնակից երկրներից (ձայների 33.3%), Հանրային հեռուստաընկերության ժյուրիի (ձայների 33.3%) և հեռուստադիտողների SMS քվեարկության արդյունքում:

Հայաստանը «Եվրատեսիլ 2020»-ին ներկայացնելու համար պայքարում էին 12 մասնակից՝ Agop-ը, Կարինա EVN-ը, Music Հայկը, ERNA-ն, Եվա Rida-ն, Աթենա Մանուկյանը, Գաբրիել Ջիգը, Սերգեյ և Նիկոլայ Հարությունովները, Միրիամ Բաղդասարյանը, Վլադիմիր Արզումանյանը, Արթուր Ալեքը և TOKIONINE-ը:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика