Իսպանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 1500ով

Իսպանիայում Նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 5753-ի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը հղում անելով թագավորության առողջապահության նախարարության հայտարարությանը:Ուրբաթ օրը նախարարությունը հայտնել է,որ վարակվածների թիվը 4209 է,իսկ մահացության թիվը կազմում է 120:Նոր կորոնավիրուսի`CՕVID-2019-ի բռնկումը գրանցվել է 2019 թվականի դեկտեմբերի վերջին Կենտրոնական Չինաստանի ամենախտաբնակ քաղաքում՝12-միլիոնանոց Ուհանում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այն բնութագրել է որպես պանդեմիա: Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հատել է 146 հազարը:Հայաստանում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը 15 է:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика