Դերասանուհի Լուիզա Ներսիսյանիը ընթերցողի համար առանձնացրել է գեղեցկության հինգ խորհուրդ

Դերասանուհի Լուիզա Ներսիսյանի համար գեղեցիկն ուղիղ համեմատական է կնոջ հոգեբանության և հոգեվիճակի հետ։ Դերասանուհին գեղեցիկ լինելու երեք նախապայման է կարևորում՝ ներքին համոզմունք, ինքնավստահություն և կայունություն։ Tert.am Life-ի ընթերցողի համար Լուիզան առանձնացրել է գեղեցկության հինգ խորհուրդ։

Էկրանից ու բեմից սեքսուալ, կանացի կերպարներով հայտնի դերասանուհին վստահ է՝ գեղեցիկ լինելուն ուղղված ավելորդ ջանքերը միշտ հակառակ ազդեցությունն են ունենում․ «Առհասարակ կինը երբեք չպետք է ձգտի, որ իրեն ընկալեն այսպիսին կամ այնպիսին, պետք է ուղղակի լինի այն, ինչ կա։ Երբ ձգտում ես տպավորություն գործել, ջանք գործադրել, որ հասարակության մոտ կերպար ձևավորես, միանգամից զգացվում է։ Ներքին համոզմունքը, ինքնավստահությունը, կայունությունն առանց ավելորդ ջանքերի էլ փոխանցվում են։ Ջանք գործադրել պետք չէ, պետք է զգաս, որ դու այդպիսին ես ու շարժվես առաջ»։

Անդրադառնալով խորհուրդներին՝ Լուիզան նշեց, որ դրանք հիմնականում կապված են ներաշխարհի հետ։ Ըստ դերասանուհու՝ հոգեվիճակը միանգամից ազդում է արտաքնի վրա, հետևաբար, առաջին հերթին պետք է զգալ։

1. Երբեք պետք չէ կասկածել. ոչ թե չկասկածել, որ գեղեցիկ ես, այլ առհասարական չկասկածել։ Կասկածն իրենով ոչնչացնում է ցանկացած դրական բան։ Դա շատ վատ երևույթ է, որը, լինելով սրտումդ, փոխանցվում է նաև արտաքնիդ։

2. Ապրել. երբեմն տրվելով լավ ապագա ունենալու նպատակներին, ընկնելով երազանքների գիրկը՝ մենք մոռանում ենք, որ ունենք ներկա, որը ևս պետք է ապրել։ Չապրելու ներքին զգացումն ուղղակի չի կարող չարտացոլվել մեր դիմագծերի վրա։

3. Ներդաշնակությունը յուրաքանչյուրիս կյանքում պետք է մեծ տեղ ունենա։ Երբ գտնում ես ներքին համերաշխությունդ, դա դրական է անդրադառնում դեմքիդ ու կենսակերպիդ վրա։

4. Հանգստությունն ու ինքնավստահությունն ուղիղ համեմատական են գեղեցիկ լինելու մեր զգացողությանը։ Վերջապես մեզ միշտ ընկալում են այնպիսին, ինչպիսին մենք ենք մեզ տեսնում։

5. Գեղեցկությունն ինքն իրենով վարքագիծ է։ Ուղղակի եղիր այնպիսին, ինչպիսին կաս և քեզ կընկալեն այնպիսին, ինչպիսին դու ես ուզում։

Հեղինակ Զառա Ղազարյան։ Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика