Ֆիկուսն ամենաօգտակար տնային բույսերից մեկն է Հրաշք բույսի բուժիչ հատկությունները

Ֆիկուսն ամենաօգտակար տնային բույսերից մեկն է: Այն շատ լավ մաքրում է օդը և դրական ազդեցություն է ունենում ինքնազգացողության վրա:
Առաջ մարդիկ հավատում էին նրան, որ ֆիկուսը կլանում է բացասականը և մաքրում է տան մթնոլորտը: Եթե դուք ցանկանում եք, որ ձեր տունը լցվի հաջողությամբ ու առատությունով՝ պետք է ունենալ ֆիկուս Բենջամին (փոքրիկ տերևներով ֆիկուս):

Ֆիկուսն օգտագործում են նաև հազի և մրսածության բուժման համար: Նրա տերևների թուրմով բուժում են ռեվմատիզմ, արտրիտ և արթրոզ: Այս բույսն օգնում է նաև թութքի բուժմանը: Ինչպես բուժվել ֆիկուսի օգնությամբ.

Ֆիկուսը՝ հոդերի բուժման համար.

  • Ձեզ պետք կգա
  • Ֆիկուսի տերև
  • 80 մլ օղի

Պատրաստման եղանակը.

1. Մանրացրեք ֆիկուսի տերևը մսաղացի օգնությամբ, լցրեք վրան օղին և ծածկեք կափարիչով: Պահեք այն մութ և սառը վայրում 14 օր:
2. Անցկացրեք այդ զանգվածը մառլյայի միջով, լցրեք մուգ ապակիով շշի մեջ և պահեք այն սառը վայրում:
3. Քնելուց առաջ աղով տաք լոգանք ընդունեք, հետո քսեք թուրմը հոդերին: Վրայից բրդյա շարֆ փաթաթեք: Այս գործողությունը մի շարունակեք յոթ օրից ավել:

Հազի բուժում Ձեզ հարկավոր կլինի.

  • 1 ֆիկուսի տերև
  • 1 թեյի գդալ մեղր
  • 1,5 բաժակ ջուր

Պատրաստման եղանակը.

1. Դրեք ջրով կաթսան կրակին: Հասցրեք հեղուկն եռման աստիճանի: Հոտո դրեք ջրի մեջ ֆիկուսի տերևը երեք րոպեով: Հանեք տերևը և վրան մեղր լցրեք:
2. Հետո դրեք այդ տերևը կրծքավանդակին և փաթաթեք ֆլանելե կտորով: Թրջոցը պետք է պահեք մինչև լույս: Արեք այս գործողությունը մինչև լիարժեք լավանաք:

Արդյունավետ միջոց ճարպագնդիկների դեմ.

  • Ձեզ պետք կգա
  • 80 մլ ֆիկուսի հյութ
  • 40 մլ քացախ

Պատրաստման եղանակը.

1. Անց կացրեք մսաղացով ֆիկուսի փարթամ տերևները, հյութը քամեք մառլյայով: Հյութին ավելացրեք քացախը: Խարնուրդը լցրեք մուգ ապակիով շշի մեջ և փակեք կափարիչով:
2. Երկու կաթիլ կաթացրեք այդ հատվածի վրա՝ չկպչելով հարակից մաշկին: Այն պետք է պահել ամենաշատը 10 վայրկյան, իսկ հետո լվանալ ջրով: Այս գործողությունը պետք է անել գիշերը, այնքան ժամանակ մինչև ճարպագնդիկներն անհետանան:

Դիզենտերիայի և աղիքային խանգարումների բուժում.

  • Ձեզ պետք կգա
  • 50 մլ ֆիկուսի հյութ
  • 100 մլ սպիրտ

Պատրաստման եղանակը.

1.Հենց նոր պոկած ֆիկուսի տերևները մանրացրեք մսաղացի օգնությամբ, հետո հյութը քամեք մառլյայով: Լցրեք ֆիկուսի հյութի վրա սպիրտը: Լցրեք խարնուրդը մուգ ապակե շշի մեջ և պահեք երկու օր սառնարանում:
2. Առաջին օրն օգտագործեք երկու ժամը մեկ 1 ճաշի գդալ: Երկրորդ և երրորդ օրերին օգտագործեք օրը 5 անգամ: Չորրորդ օրը օգտագործեք մեկ թեյի գդալ՝ օրը երեք անգամ, ուտելուց հետո:

Ատամի ցավից արագ ազատվել Ձեզ հարկավոր է.

  • 1 ճաշի գդալ ֆիկուսի հյութ
  • 3 ճաշի գդալ սպիրտ

Պատրաստման եղանակը.

1. Ֆիկուսի հյութով բաժակի մեջ սպիրտ ավելացրեք: Դրեք մութ տեղում՝ երկու օր:

2. Բամբակը թրջեք թուրմի մեջ: Դրեք այն ցավացող ատամի վրա և պահեք այդպես մի փոքր: Հետո հանեք բամբակը և ողողեք բերանը երիցուկի թուրմով:

Ֆիկուսը հիանալի բուժիչ միջոց է, բայց պետք է հիշել հակացուցումների մասին: Այս բույսի միջոցով բուժումը հակացուցված է հղի կանանց և երեխաներին: Չի կարելի օգտագործել ֆիկուսից պատրաստված միջոցներ, եթե ունեք սրտի հետ խնդիրներ: Ժողովրդական դեղամիջոցներն օգտագործելուց առաջ խորհրդակցեք ավանդական բժշկությամբ զբաղվող բժիշկների հետ:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика