Բաղադրությունը՝
- հավի լյարդ — 400 գրամ
- սոխ — 2 հատ
- լոլիկ ՛՛չերրի՛՛ — 300 գրամ
- բուլղարական պղպեղ – 1 հատ
- չոր կարմիր գինի
- բուսական յուղ
- աղ, պղպեղ։
Պատրաստման եղանակը՝
Կտրեք լյարդը փոքր կտորների և տապակեք բուսական յուղով մինչև թեթև շագանակագույն դառնալը: Լյարդին ավելացրեք գինի և տապակեք այն մինչև գինին ամբողջովին գոլորշիացվի, ապա աղ արեք, խառնեք և վերցրեք կրակի վրայից: Սոխը կտրատել բարակ շերտերի և տապակել մինչև ոսկե դարչնագույն դառնալը: Տապակած սոխը դնել սրբիչի վրա, որպեսզի ավելորդ յուղը քամվի: Կտրեք պղպեղը շերտերով: Լոլիկը բաժանեք 2 մասի: Աղցանի ամանի մեջ դնում ենք լոլիկը, ավելացնում սոխը, աղ և պղպեղ: Լցնել մի փոքր ձիթայուղ և խառնել: Դրանից հետո ավելացրեք լյարդը և նորից խառնեք:
Նյութը հրապարակման պատրաստեց՝ newsgoodtime.ru