Օրեր առաջ Ներսես Աշտարակեցու անվան դպրոցում վնասվածք ստացած 12-ամյա Երջանիկը մահացել է

Ներսես Աշտարակեցու անվան դպրոցում ֆուտբոլի օլիմպիադայի ժամանակ օրեր առաջ վնասվածք ստացած 12-ամյա Երջանիկը մահացել է. լուրը ArenaNews.am կայքի հետ զրույցում հաստատեցին Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնից, որտեղ երեխան մի քանի օր է ինչ կյանքի համար կռիվ էր տալիս:

Երջանիկը վնասված էր ստացել օրեր առաջ՝ Ներսես Աշտարակեցու անվան դպրոցում ֆուտբոլի օլիմպիադայի ժամանակ։ Խաղի ընթացքում գնդակը դուրս է եկել խաղահրապարակից, Երջանիկն էլ վազել է գնդակի հետևից։ Վազելու ժամանակ սայթաքել ու գլխով հարվածել է երկաթբետոնե կոնստրուկցիային։ Գլխուղեղային լուրջ վնասվածքով նրան անմիջապես տեղափոխել էին Երևանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն:

ArenaNews.am կայքը ցավակցում է երեխայի ընտանիքին, ընկերներին ու հարազատներին:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика