Քչերին են հայտնի գլխացավերի զարգացման այս արտասովոր 6 պատճառը

Գլխացավերը բավական տարածված խնդիր են, սակայն քչերին է հայտնի, թե ինչով են դրանք սովորաբար պայմանավորված լինում: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում գլխացավերի առաջացման ամենաարտասովոր պատճառները:

Նախաճաշից հրաժարվելը: Մասնագետների խոսքով՝ գլխացավի պատճառ կարող է դառնալ առավոտյան չնախաճաշելը: տվյալների համաձայն սննդի ընդունումն ուշացնելու դեպքում գլխացավեր են առաջանում տղամարդկանց 50%-ի և կանանց մեկ երրորդի մոտ:

Օծանելիք: Շատերն են նկատել, որ որոշակի բույրերը կարող են բավական սուր գլխացավ առաջացնել: Փորձագետները նշում են, որ օծանելիքում պարունակվող քիմիական մոլեկուլները կարող են խթանել եռվորյակ նյարդային վերջավորությունները, ինչն էլ դառնում է գլխացավի պատճառ: Ընդ որում, օծանելիքի պատճառով առաջացած գլխացավը կարող է չմեղմվել մի քանի օր շարունակ:

Եղանակային տատանումներ: Հետազոտությունները ցույց են տվել, որ շատերի մոտ գլխացավ կարող է առաջանալ ջերմաստիճանի զգալի տատանման (5˚C և ավելի) դեպքում: Առայժմ հստակ հայտնի չէ, թե ինչ մեխանիզմով են պայմանավորված լինում նման «եղանակային» գլխացավերը, սակայն գիտնականները ենթադրում են, որ նման տատանումները բացասաբար են անդրադառնում արյան մեջ թթվածնի մակարդակի վրա, ինչն էլ տհաճ հետևանքներ է ունենում:

Ցիրկադային ռիթմերի խանգարում: Գլխացավերի զարգացման մյուս տարածված պատճառը ցիրկադային ռիթմերի խանգարումն է: Կենսակերպի կտրուկ փոփոխությունը, գիշերներն արթուն մնալու անհրաժեշտությունն ու ժամային գոտու փոփոխությունը կարող են առաջացնել գլխացավեր, որոնք կարող են տևել մի քանի օրից մինչև մի քանի շաբաթ:

Ցավազրկող դեղամիջոցների ընդունում: Զարմանալի է, սակայն գլխացավի առաջացման պատճառ կարող են դառնալ նաև ցավազրկող միջոցները: Նման խնդիր առաջանում է ցավազրկողների կուրսի ընդունումից հետո, երբ զարգանում է չեղարկման համախտանիշ, որն էլ ուղեկցվում է ցավոտ զգացողություններով:

Որոշակի մթերքի գործածություն: Կան սննդամթերքի տեսակներ, որոնք նույնպես կարող են հանգեցնել գլխացավի զարգացման: Մասնավորապես, գլխացավի պատճառ կարող է դառնալ թիրամին օրգանական նյութը, որն առաջանում է սպիտակուցի տարրալուծման արդյունքում: Այս տարրի աղբյուր կարող են հանդիսանալ պանրի որոշ տեսակները, բեկոնը, ծխեցրած միսը, սոխը, ավոկադոն, թթու բանջարեղենը, բանանն ու շոկոլադը:

Նյութի աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика