Քո Խաչը թող ապավեն լինի Տեր Հիսուս երբ Հոր փառքով երևաս լուսավոր ամպերի վրա:Այն ժամանակ թող ամոթով չմնանք մենք Քեզ հուսացողներս այլ Քո մեծ զորությամբ ուրախանանք
Քո աջ կողմը բազմած որպես լույսի որդիներ և փրկության ժառանգորդներ:Օգնի՛ր մեզ,Տե՛ր, օգնի՛ր մեզ,ո՜վ մեր Փրկիչ Աստված,Քո Մեծ Անվան փառավորության համար
Տեր,փրկի՛ր մեզ և քավի՛ր մեր մեղքերը,Քո Սուրբ Անվան համար: Սուրբ և Պատվական Խաչիդհովանու տակ պարսպված և խաղաղության մեջ պահիր Քեզ ապավինած և Քեզ հուսացող ժողովրդին
Փրկի՛ր մեզ տեսանելի եւ անտեսանելի թշնամիներից:Արժանի արա որ գոհությամբ փառավորենք Քեզ Հորդ և Սուրբ Հոգու հետ միասին այժմ և միշտ հավիտյանս հավիտենից ԱՄԵՆ