Քոչարյանական «արդար» ընտրությունների ժամանակ տալիս էին որպես ընտրակաշառք զուգագուլպաներ (կալգոտկա) Հովհաննես Գալստյան

Ազատամարտիկ Հովհաննես Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քոչարյանական «արդար» ընտրությունների ժամանակ, երբ դեռ տուկի թելը և պարարտանյութը նոր-նոր էին պատրաստվում դառնալ քաղաքական կատեգորիա, ընտրություններում Քոչի համար պայքարողները երբեմն ցանկանում էին օգտվել օբշագի տված փողերից և գումարի փոխարեն տարատեսակ էժանագին ապրանքներ էին տալիս որպես ընտրակաշառք:

Նրանցից մեկն էլ որոշել էր զուգագուլպաներ (կալգոտկա) նվեր տալ: Ընտրության հաջորդ օրը, երբ նկատում է, որ նվեր վերցնողներից շատերը իրեն խաբել և այլ թեկնածուի են տվել իրենց ձայները, որոշում է նվերները ետ պահանջել:

Փողոցում հանդիպում է երկու կանանց, ում կասկածում է կեղծիքի մեջ: Պահանջում է, որ նրանք վերադարձնեն նվերները: Կանայք փորձում են հավատացնել, որ իրենք չեն խաբել, բայց ոչինչ չի ստացվում և նա պահանջում է ետ վերադարձնել նվերները:

Կանանցից մեկը ճարը կտրած ասում է, որ չի կարող վերադարձնել, քանի որ արդեն հագել է: Էս մեր ընկերն էլ, թե՝ Ձայն չես տվել, կալգոտկեն պիտի հանես…  Հ.Գ. Էն Մենուայի պահով դեռ հասկանալի է, որ կարող է կալգոտկեն հանի և ետ տա, բա էն պիցցա ուտողները, որ կերել են, դրանք ի՞նչ անեն...Կոպիտ դար է, կոպիտ բարքեր,ՌՈՄԱՆՏԻԶՄ ՉԿԱ…»:

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика