Քննարկվել է զինծառայողների սննդի չափաքանակի վերանայման, սննդակարգում նոր մթերքների, մրգի և բանջարեղենի չափաբաժնի մեծացման հնարավորությունը:

ՀՀ պաշտպանության նախարարի հանձնարարականի համաձայն`ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանն օրերս այցելել է Արմավիրի ուսումնական բրիգադ, ծանոթացել քաղաքացիական կազմակերպությունների կողմից սննդի մատուցման պայմաններին, սննդի որակին:

Այս մասին հայտնում են ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Այցելության ընթացքում գնդապետ Ավետիսյանը հանդիպում է ունեցել զորամասի հրամանատարության և սննդի մատակարարումն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչների հետ, քննարկել պարտադիր ժամկետային զինծառայողների սննդի ապահովման օրական չափաքանակի վերանայման, սննդակարգում նոր մթերքների, մասնավորապես՝ մրգի և բանջարեղենի չափաբաժնի մեծացման հնարավորությունը:

Սննդի որակի վերաբերյալ քննարկումներ են անցկացվել նաև զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողների հետ, դիտարկվել նրանց առաջարկները: Ընհանուր առմամբ՝ զինծառայողները գոհ են մատուցվող սննդի որակից և սննդակարգում արդեն իսկ կատարված փոփոխություններից: Այցի արդյունքները ներկայացվել են ՀՀ պաշտպանության նախարարին:

shamshyan.com

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика