Քեթի գյուղի մոտակայքում ՃՏՊ-ի հետեւանքով տուժել է 5 մարդ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հուլիսի 14-ին, ժամը 14:59-ին ահազանգ է ստացել, որ Շիրակի մարզի Քեթի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ,  կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության  հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, ըստ նախնական տվյալների՝ պարզվել է, որ կա 5 տուժած:

նախարարությունը կտրամադրի լրացուցիչ տեղեկություն։

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика