Քաղցրավենիքի որոշ տեսակներ կարող են վտանգավոր լինել առողջության համար և նպաստել քաղցկեղի զարգացմանը:

Մալայզիայի համալսարանի գիտնականները հետազոտությունների արդյունքում պարզել են, որ քաղցրավենիքի որոշ տեսակներ կարող են վտանգավոր լինել առողջության համար: Ինչպես գրում է actualnews.org կայքը, դրանք կարող են նպաստել քաղցկեղի զարգացմանը:

Գիտնականները ներկայացրել են գիտափորձերի մասին հաշվետվություն՝ նշելով քաղցրավենիքի այն տեսակները, որոնք կարող են քաղցկեղ առաջացնել: Ընդ որում, առաջին հերթին ռիսկային գոտում են հայտնվել երեխաները, որոնք համարվում են նման մթերքի հիմնական սպառողները:

Մասնագետների խոսքով՝ քաղցրավենինքի առավել վտանգավոր տեսակը գունավոր ջնարակով պատված բլիթներն են: Նման ջնարակի պատրաստման համար կիրառվում են նավթամթերքի հիման վրա ստացված գունանյութեր, իսկ այս հավելումները նպաստում են ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշի ու քաղցկեղի զարգացմանը:

Ոչ պակաս վնասակար են նաև սառնաշաքարները, քանի որ դրանց բաղադրության մեջ պարունակվում է գենետիկորեն ձևափոխված եգիպտացորենից ստացված օշարակ: Բացի այդ, լուրջ վտանգ են ներկայացնում նաև քաղցր գազավորված ըմպելիքները:

Շատ զգոն է հարկավոր լինել նաև տաք շոկոլադ օգտագործելիս, քանի որ այն պարունակում է հիդրոգենացված յուղեր, որոնք խորհուրդ չի տրվում կիրառել: Վնասակար քաղցրավենիքի շարքին է դասվել նաև «Բրաունի» թխվածքաբլիթը, որի պատրաստման համար օգտագործվում են վնասակար յուղեր: Այս համեղ աղանդերի սիրահարներին մասնագետները խորհուրդ են տալիս պատրաստել այն ինքնուրույն՝ օգտագործելով միայն որակյալ ու փորձված բաղադրիչներ:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика