Քաղցկեղի առաջացման գլխավոր պատճառներից մեկը Գիտնականներ

Խրոնիկական բորբոքումը չարորակ ուռուցքների զարգացման հիմնական պատճառներից մեկն է: Այս եզրակացությանն են հանգել Շառլոտայում ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինայի համալսարանի գիտնականները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակված են MedicalXpress-ում։Պարզվել է, որ տասը դեպքից երկուսում ուռուցքաբանական հիվանդության առաջացումը կապված է վարակների, վիրուսների կամ մանրէների հետ: Հիվանդության է հանգեցնում մանրէների եւ MUC1 գլիկոպրոտեինի փոխազդեցությունը:

Հետազոտողների կարծիքով՝ խրոնիկական բորբոքման դեպքում գլիկոպրոտեինը կարող է ախտածին գործընթացների առաջացման պատճառ դառնալ: Ըստ որում փորձագետներն ընդգծել են MUC1-ի պաշտպանական գործառույթը, որը միշտ չէ, որ վտանգավոր բջջի է վերածվում: Այսպես, որոշ հիվանդների մոտ գլիկոպրոտեինը շարունակում է հակաբորբոքիչ գործառույթ կատարել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика