«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կքննարկի այն մտահոգությունները, որոնք ունի Սասուն Միքայելյանը»: Արայիկ Հարությունյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը կքննարկի այն մտահոգությունները, որոնք ունի Սասուն Միքայելյանը»:

Այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար, ՔՊ կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի հայտարարությանն առ այն, որ եթե դասեր չքաղեն, թավշյա հեղափոպությունը կդառնա թավշյա հեռացում:

«Կուսակցությունում սիրում են ցանկացած իրավիճակ վերլուծել և դասեր քաղել: Այդ էր պատճառը, որ նախորդ տարի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հաջողություն ունեցավ քաղաքական դաշտում։ Ցանկացած իրավիճակում կուսակցությունում քննարկում կա, և լուծումներ կան, ես չեմ կարծում, որ մենք ունենք մի իրավիճակ, որտեղ կան անլուծելի խնդիրներ»,- ասաց Արայիկ Հարությունյանը:

Հարցին, թե ինչու Ռոմանոս Պետրոսյանի և Սասուն Միքայելյանի տարաձայնությունները հրապարակային դարձան՝ Հարությունյանը պատասխանեց. «Իշխանական քաղաքական ուժ է, մեծացող քաղաքական ուժ է, միշտ եղել է հրապարակային, այնպես որ խնդիր չեմ տեսնում, բանավեճ է և կարգավորումներ կլինեն»:

Անդրադառնալով Միքայելյանի մեկ այլ խոսքին, որ միգուցե ՔՊ ընտրությունների ժամանակ խմորումներ են եղել և թիմեր են ձևավորվել, Հարությունյանն ասաց, որ ինքն այդպիսիք չի նկատել, իսկ Միքայելյանի մտահոգությունները կքննարկվեն:

Աղբյուր` Փաստինֆո

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика