Քաղավիացիայի կոմիտեի ղեկավարը ժպիտով է խոսում մայրանալու մասին Նա վստահ է որ ընտանիքն ու կարիերան կարելի է համատեղել

ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը բալիկի է սպասում։ Մամուլում տարածված լուրերը Ռևազյանը հաստատեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։Նա կատակեց որ վախենում է երեխան ծնվի ու մայրիկին ծեծի իրեն այսքան տանջելու համար։

Այժմ ինձ լավ եմ զգում, ամեն ինչ շատ լավ է։ Դեկրետային արձակուրդ, իհարկե, կգնամ, սակայն մի քանի ամսով, քանի որ աշխատանքս թույլ չի տա երկար բացակայել»,–ասաց Ռևազյանը։Նա շեշտեց` իր օրինակով ուզում է ցույց տալ, որ ընտանիքն ու կարիերան կարելի է համատեղել։

Ռևազյանի հղիության մասին լուրերը տարածվեցին, երբ նա փետրվարի 19-ին Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ տեսահոլովակ հրապարակեց։ Տեսանյութում նա շնորհավորում էր ընթերցասերներին և ներկայացնում գործարար Թոնի Ֆերնանդեսի մասին պատմող գիրքը։ Ռևազյանը պատմում էր գրքի հերոսի մասին, որը հստակ քայլերով հասել է իր երազանքներին։

Շնորհավորում եմ բոլոր ընթերցասերներին գիրք նվիրելու օրվա կապակցությամբ՝ նվիրված Հովհաննես Թումանյանի 151-ամյակին#նվիրիր_գրադարանին#գիրք_ասեմ_կարդա

Опубликовано Tatevik Revazian Среда, 19 февраля 2020 г.

Աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика