Փոքրիկ է ընկել պատուհանից, նրան ուղղաթիռով տեղափոխվել է հիվադանոց:

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ ուրբաթ օրը 3 տարեկան փոքրիկ է ընկել պատուհանից․

«Նախօրեին Ալավերդիում 3-ամյա փոքրիկն ընկել է երկրորդ հարկի պատուհանից: Վերջինս ուղղաթիռով շտապ տեղափոխվել է Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Փոքրիկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Վիճակը գնահատվում է կայուն ծանր: Աղջնակի մոտ առկա է գանգուղեղային փակ վնասվածք, բայց նկատվում է դրական դինամիկա:

Հիշեցնենք, որ այս շաբաթ սա արդեն երկրորդ դեպքն է, որ տուժածին տեղափոխելու համար օգտագործվում է սանիտարական ուղղաթիռը: Հորդորում ենք ծնողներին ուշադրության կենտրոնում պահել փոքրիկներին, նման դեպքերից խուսափելու համար»:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика