Երևանի ավագանու անդամ Գայանե Մելքոմյանը գրում է.
«Երևան, Հանրապետության Հրապարակ, մեր օրեր․․․ Եվ սա միակը չէ, սրանցից կան նաև այլ տեղերում, հատկապես՝ այգիներում, որտեղ երեխաներ շատ են լինում։
Քաղաքային կեղտի ու փոշու, մեքենաների ծխի մեջ կասկածելի պատասխանատվությամբ անձինք, իրենց կասկածելի մաքրության ձեռքերով, կեղտի մեջ կորած սարքերում, պատրաստում են քաղցր բամբակ կոչվող այս կասկածելի բաղադրությամբ «ուտելիքը»։
Ծնողներն էլ, առանց գիտակցելու վնասակարությունը, գնում ու տալիս են երեխայի ձեռքը։ Փողոցային առևտուրը փողոցային առևտրով, բայց հարգելի՛ գործընկերներ, վերացրե՛ք այս աղբը քաղաքի փողոցներից, մեղք են մեր երեխաները»։