Ցավն ու հոգնածությունը բացասաբար են անդրադառնալ մարդու կյանքի որակի վրա, ուստի խորհուրդ ենք տալիս արդյունավետ բնական միջոցներ, որոնք ոչ միայն հագեցնում են ու էներգիա են հաղորդում, այլև մեղմում են ցավը:

Ցավն ու հոգնածությունը կարող են խիստ բացասաբար անդրադառնալ մարդու կյանքի որակի վրա, սակայն դեղամիջոցները նույնպես բավական վտանգավոր են, ուստի հաճախ մասնագետները խորհուրդ են տալիս հնարավորինս խուսափել դրանցից: Սակայն կան հակաբորբոքային ազդեցությամբ օժտված արդյունավետ բնական միջոցներ, որոնք ոչ միայն հագեցնում են ու էներգիա են հաղորդում, այլև մեղմում են ցավը:

Նման բնական հակաբորբոքային միջոցների շարքին է դասվում նարինջը, որը նաև ակտիվացնում է իմունային համակարգի աշխատանքն ու նյութափոխանակությունը և խթանում է կոլագենի արտադրությունը: Այս համեղ միրգն այլ օգտակար բաղադրիչների հետ համադրելու դեպքում կարելի է ստանալ հիանալի թարմացնող ըմպելիք, որը կազատի ցավից ու հոգնածությունից:

 

Այն պատրաստելու համար հարկավոր է նարինջները, նշի կաթը, վանիլինը, մեղրը և մի պտղունց քրքումը լցնել կոտորակիչի մեջ և լավ խառնել մինչև ստացվի համասեռ զանգված: Ցանկության դեպքում կարելի է սմուզիին ավելացնել նաև բանան ավելի նուրբ ու յուրահատուկ համ ստանալու համար: Բացի այդ, կարելի է նախապես նարինջները դնել սառցարան և թողնել 10 րոպե, ինչը թույլ կտա ստանալ ավելի թանձ ու փրփրուն ըմպելիք:

Եթե ըմպելիքը պտղամսով խմելը տհաճ է, ապա այն կարելի է քամել, սակայն պտղամիսն այնուամենայնիվ շատ օգտակար է, քանի որ պարունակում է մեծ քանակությամբ սննդարար նյութեր ու մանրաթելեր:

Այս սմուզին հիանալի ըմպելիք է նախաճաշին օգտագործելու համար, սակայն այն կարելի է խմել նաև օրվա ցանկացած պահին հոգնածությունից ազատվելու և թարմանալու համար:

Բորբոքային հիվանդությունների և դրանց հետևանքով առաջացած ցավերի դեպքում կարելի է պատրաստել նաև մեկ այլ ըմպելիք, որն իր հակաբորբոքային ազդեցության շնորհիվ կօգնի արդյունավետ կերպով մեղմել ցավն ու տհաճ զգացողությունները:

Ըմպելիքի համար անհրաժեշտ բաղադրիչներն են.

2 հատ միջին չափի նարինջ (մաքրած ու կտրատած),

1 բաժակ ջուր,

3 ճաշի գդալ քունջութի սերմ (կարելի է փոխարինել նուշով կամ հունական ընկույզով),

1 ճաշի գդալ կտավատի սերմ (կամ չիայի սերմ),

½ թեյի գդալ ցեյլոնյան դարչին,

¼ թեյի գդալ քրքում,

մի պտղունց կարմիր կծու պղպեղ,

մի պտղունց մեղվափոշի,

մի փոքր մեղր (ըստ ցանկության),

Այս համեղ ու օգտակար ըմպելիքը պատրաստելու համար հարկավոր է բոլոր բաղադրիչները լցնել կոտորակիչի մեջ ու լավ խառնել մինչև ստացվի համասեռ զանգված:

Նշված բաղադրիչները նախատեսված են 2-3 բաժնի համար: Ըմպելիքն անհրաժեշտ է խմել անմիջապես պատրաստելուց հետո: Այն հարկավոր է օգտագործել դատարկ ստամոքսին՝ նախաճաշից առաջ կամ սնվելու հիմնական ժամերի միջև:

աղբյուր

ՀԱՎԱՆԵՑԻՔ ՆՅՈՒԹԸ? ԿԻՍՎԵՔ ՁԵՐ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
NEWS GOOD TIME
Яндекс.Метрика