Տվյալ տորթի պատրաստման եղանակը պարզագույն տեխնոլոգիա ունի:Բավական է ձեռքի տակ ունենալ երեք բաղադրիչ՝եփած խտացրած կաթ 300 գրամ կարագ և թխվածքաբլիթ (պեչենի) և ստանալ հրաշալի խոհանոցային գլուխգործոց՝ հիացնելով բոլորին:Կարագը հարել մեկ բանկա խտացրած կաթի հետ միասին: Այս մասսայով պետք է միավորել պեչենիները:
Նախապես ընտրում ենք համապատասխան տարրա նախապատրաստում՝պատելով սննդային ցելաֆոնով:Ցելաֆոնապատ տարրայի հատակին տարածում են կրեմային մասսայի մի մասը, որի վրա էլ դասավորում կաթի մեջ թաթախված պեչենիներն այնպես,որ ամբողջությամբ ծածկի կրեմային զանգվածը:Սրա վրա կրկին կրեմ ու նույն տրամաբանությամբ շարունակում գործընթացը մինչ բաղադրիչների ավարտը:
Չմոռանալ մեջտեղում կրեմի վրա տարածել մանրատած ընկույզի փշուրներ: Ընկույզի մնացած փշուրներով էլ պետք է վերջում տորթի կողքային մասերը պատենք:Պատրաստի տորթը մի քանի ժամով փոխադրել սառնարան:Հանելուց շրջել,հեռացնել ցելաֆոնե թաղանթը մակերեսը լրացուցիչ հարթեցնել կրեմով: