Բաղադրությունը․
- Ալյուր-1,5 բաժակ
- Կակաոյի փոշի-4 ճ․ գդալ
- Շաքար-200 գ
- Լուծվող սուրճ- 1 թ․ գդալ
- Բուսական յուղ-50 մլ
- Ջուր-200 մլ
- Սոդա- 1 թ․ գդալ
- Քացախ-1-2 թեյի դգալ
- Աղ- 1 պտղունց
- Վանիլին ՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը․ Խառնել ալյուրը, կակաոն, աղը, վանիլինը;Մեկ այլ տարայում խառնել ջուրը, բուսական յուղը, սուրճը, շաքարը;Այնուհետև միացնել չոր խառնուրդը և հեղուկ խառնուրդը: Ավելացնել սոդա, թթու քացախ, խառնել խմորը;Թխելու տարային բուսական յուղ քսել,ներքևի մասը ծածկել թերթով,շաղ տալ ալյուր;Խմորը լցնել տարայի մեջ,ջեռոցում թխել 180 աստիճանով 40-45 րոպե։Ցանկության դեպքում, Շոկոլադե թխվածքը կարելի է կտբաժանել մասերի և պատել ջեմով կամ կրեմով, ինչպես նաև ծածկել շոկոլադե զանգվածով։Բարի ախորժակ: