Պատկերացրեք որ 80 միլիոն դոլար ունեք և դրա գոյության մասին չգիտեք Նման պատմություն եղել է Գարրի Սպենսերի հետ, երբ նա 9 տարի շարունակ աշխարհի խոշորագույն շափյուղաներից մեկը օգտագործում էր որպես դտան սևեռակ:1930-ականներին 12 տարեկան Ռոյ Սպենսերը Քվինսլանդ նահանգի դաշտերից մեկում գտավ մի սև բյուեղ:Տղան գտածոն տուն բերեց հորը ցույց տալու նպատակով:Գարի Սպենսերը հանքափոր էր,այդ պատճառով էլ մտածեց, որ տղան գտել է սովորական բյուեղ, թեկուզ և մեծ չափերի: Լինելով լավ հայր, նա ինչպես կարգն է հպարտացավ տղայի գտածոյով և տղայի գանձը օգտագործեց որպես մուտքի դռան սևեռակ: Հաջորդ 9 տարիներին այն այնտեղ էլ մնաց:
Բայց 9 տարի անց Գարրին իմացավ, որ շափյուղան կարող է լիներ ոչ միայն կապույտ, այլ բոլոր գույների (բացի կարմիրից)՝ այդ թվում նաև սև: Նա ուշադրությամբ ուսումնասիրեց տղայի գտածորն և հասկացավ,որ ներսում թանկարժեք քար կա: Նա երկար ժամանակ գնորդ փնտրելուց հետո, վերջապես այն վաճառեց Լոս-Անջելոսցի ոսկերիչ Հարի Ղազանջիանին, ով այդ ձեռքի ափի չափով շափյուղան 1947թ-ին գնեց 18000$-ով, որը համարժեք է այսօրվա մոտ 185000$-ին:Ղազանջիանը Շափյուղայի իսկական գիտակ էր: Նա անմիջապես հասկացավ, որ քարը, որը ինքը գնեց յուրահատուկ «աստղային շափյուղա» է: Ոսկերիչը գիտեր, որ եթե քարը ճիշտ հղկվի, նրա արժեքը մի քանի անգամ կաճի:
Բանը նրանում է որ «աստղային շափյուղան» ունի յուրահատուկ եզրեր,որոի արտացոլանքը տարբերվում մյուս թանկարժեք քարերից Դա թույլ է տալիս ստեղծել շ« աստերիզմ» կոչվող օպտիկական էֆեկտ՝հղկված աստղային շափյուղան փայլում է վեցանկյուն աստղի նման:Երկու ամիս ուսումնասիրելուց և մանրամասն պլանավորելուց հետո Ղազանջիանը քարը 2 անգամ փոքրացրեց,որի արդյունքում ստացվեց իսկական աստղային շափյուղա: Մշակումից հետո,1949 թ.-ին քարի արժեքը միլիոն դոլլարից ավել էր: Այդ ժամանակից ի վեր այդ թանկարժեք քարը շատ անգամ է վաճառվել: Ներկայումս աստղային շափյուղան,որը հայտնի է որպես Քվինսելդի Սև Աստղ տեղադրված է ադամանդե վզնոցի վրա և արժե մոտ 80 միլիոն դոլլար: